• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ԴԵՍՊԱՆ ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ ՊԱՈՒԼԱ ՌԻՍԻԿՈՅԻ ՀԵՏ

30 մայիսի, 2018
ԴԵՍՊԱՆ ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ ՊԱՈՒԼԱ ՌԻՍԻԿՈՅԻ ՀԵՏ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

   Ս․թ․ մայիսի 30-ին Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Պաուլա Ռիսիկոյի հետ:
     Շնորհավորելով նրան բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-ֆիննական հարաբերությունների ներկա վիճակը և առաջիկա ծրագրերը:
    Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այցը Հելսինկի և այս տարի ապրիլին Ֆինլանդիայի խորհրդարանի ֆինն-հայկական բարեկամության խմբի այցը Երևան, ինչպես նաև Թբիլիսիում երկու երկրների նախագահների հանդիպումը, նոր լիցք են հաղորդել երկկողմ քաղաքական և խորհրդարանական համագործակցությանը:
  Երկուստեք կարևորվեց հայ-ֆիննական բարձրաստիճան երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում նաև խորհրդարանական փոխանակումների մակարդակով:
    Դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները, նոր կառավարության ձևավորումը և նրա արտաքին քաղաքական առաջնայնությունները:
   Դեսպան Ապիտոնյանը նաև կարևորեց Ֆինլանդիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

   Երկուստեք կարևորվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` կարճ ժամկետներում վավերացումը Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: