• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Կազմակերպություններ
    • Եկեղեցի
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ակնառու հայեր

ՇՎԵԴԻԱՅԻ ԱԿՆԱՌՈՒ ՀԱՅԵՐԸ

Շվեդիայի հասարակական կյանքում տարբերի տարիների աչքի են ընկել ճարտարապետ Պետրոս Զարդարյանը, բժիշկ Շապուհ Գեդիկը, հասարակական գործիչներ Հրաչ Մարությանը, Արամայիս և Ջոկոնդա Միրզախանյանները, Սիրանույշ Ղարագյոզը, Օհան Վարդանյանը, Ժիրայր Ռոստոմյանը, Կարո Հակոբյանը, Լուսին Ոսկերիչյանը, բարերարներ Դեմիրյանների ընտանիքը։

Շվեդաբնակ հայտնի հայերից հարկ է նշել Պիեռ Տեր-Հակոբյանի մասին, ծնվել է 1927-ին, Լաթաքիայում (Սիրիա), ուսանել Բեյրութի ֆրանսիական համալսարանում, ապա՝ Փարիզի ճարտարապետության դպրոցում. որը նա ավարտել է գերազանց գնահատականներով 1953 թվականին։ Որպես ճարտարագետ աշխատել է Քուվեյթում, Սիրիայում և Լիբանանում։ 1958թ-ին հաստատվելով Գոտենբուրգում՝ Տեր-Հակոբյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ստոկհոլմի և Շվեդիայի այլ քաղաքների եկեղեցական շինությունների նախագծման աշխատանքներին։ Իր գործունեության համար արժանացել է մրցանակների և համարվել Շվեդիայի լավագույն ճարտարապետներից մեկը։ Տեր-Հակոբյանը նշանակվել է նաև Գանայի ներկայացուցիչը Շվեդիայում։

 

https://c2.staticflickr.com/6/5060/13984057016_6101eeaa68_z.jpgՇվեդահայ ակնառու քաղաքական գործիչներից է Իսաբել Դինգիզյանը (Կանաչների կուսակցություն)։

Նա ծնվել է 1962թ. սեպտեմբերի 16-ին Բաղդադում: 1960-ականների կեսերին իր ընտանիքը տեղափոխվում է Շվեդիայի Մալմո քաղաք: 1990-ական թվականներին նա իր ընտանիքի հետ տեղափոխվոում է Ստոկհոլմ։

Երիտասարդ տարներից Իսաբել Դինգիզյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում։ 2006թ-ից հանդիսանում է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, 2014թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է որպես խորհրդարանի փոխխոսնակ: Անգնահատելի է Իսաբել Դինգիզյանի ներդրումը 2010թ-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման, ինչպես նաև Հայաստանի և Շվեդիայի խորհրդարանների միջև բարեկամական կապերի հաստատման գործում։

 

http://orebro.vansterpartiet.se/files/2011/03/murad.jpgՀայտնի շվեդահայ քաղաքական գործիչներից է ազգությամբ հայ Մուրադ Արթինը ծնվել է Իրաքում: Իր ընտանիքը ի սկզբանե բնակվել է Վանում:

1981-1984թթ Մուրադ Արթինը Լեհաստանում ուսանել է ճարտարապետություն: Նա տեղափոխվել է Շվեդիա 1984թ. և 1986-1998թթ. աշխատել է որպես միգրանտների գծով խորհրդատու և աշխատանքի տեղավորման գործակալ:

1998-2002թթ. Մուրադ Արթինը ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժոողովի անդամ: 2004-2008թթ. նա եղել է նաև Ձախ կուսակցության խորհրդի և գործադիր կոմիտեի անդամ:

Մուրադ Արթինը շվեդական խորհրդարանի առաջին անդամն էր, ով հանդես է եկել հայերի, ասորիների/արամեացիների 1915 թվականի ցեղասպանության ճանաչման մի շարք նախաձեռնություններով: Նա նաև հանդես է եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների նախաձեռնությամբ:

2003-2006թթ. Մուրադ Արթինը եղել է Շվեդիայի Օրեբրո քաղաքի փոխքաղաքապետը և քաղաքապետարանի անդամ: Ներկայումս նա հանդիսանում Օրեբրոյի քաղաքային խորհրդի անդամ:  

 

 
http://asbarez.com/App/Asbarez/eng/2011/10/1018suzanne.jpgՀայտնի շվեդահայ կինոռեժիսյոր Սյուզան Խարդալյանը (ծնվել է Բեյրությում 1956թ.) ուսանել է Բեյրութում և Փարիզում։ Նա նկարահանումներ է կատարում իր ամուսնու՝ Փեո Հոլմքվիսթի հետ: Իրենց կողմից նկարահանված «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը (1987-1988) ներկայացնում է, թե ինչպես հայերը հանրայնացրեցին 1915թ. ցեղասպանության հարցը։ Ֆիլմը արժանացել է «Guldbagge» մրցանակին, որպես լավագույն ֆիլմ և «Կարմիր ժապավեն» (Red Ribbon) մրցանակին հայկական կինոփառատոնի ժամանակ։ Իրենց հաջորդ ֆիլմը «Տեղեկություն Լեռնաղին Ղարաբաղից» (1990) նկարագրում է Արցախի բնակչության պայքարը ազատության համար։ Խարդալյանի և Հոլմքվիսթի կողմից նկարահանված մյուս ֆիլմերն են «Անապահով գետին» (1993), «Օպիումից մինչև քրիզանթեմներ» (2000), «Բառեր և քարեր – Գազա» (2000), «Որտեղ է գտնվում իմ հաղթանակը» (2003), «Ես ատում եմ շներին» (2005, Հայոց ցեղասպանությունը վերապրած 99-ամյա մարդու մասին) և «Ուղտը» (2014) Եգիպտոսում աշխատող Շվեդական ռադիոյի լրագրողի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: