• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԻՇԵՐ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

28 ապրիլի, 2018

Շվեդիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Ստոկհոլմի ամենամյա «Մշակութային գիշեր» միջոցառմանը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Երևանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ տրամադրված մի քանի տասնյակ ցուցանմուշները լուսաբանում էին Երևանի պատմությունը հնագույն օրերից մինչև մեր ժամանակները։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Հռոմից ավելի հին մայրաքաղաք» և «Հայաստան. Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմերի մի քանի ցուցադրություն:
Շվեդահայ կազմակերպությունների համադրող կենտրոնը կազմակերպել էր Հայաստանին և հայությանը նվիրված շվեդերենով հրատարակությունների վաճառք:
Մինչև կեսգիշեր տևած միջոցառման ընթացքում մոտ 1500 այցելուները դեսպանությունում հնարավորություն ունեցան քննարկել Երևանի և Հայաստանի պատմության և ներկայի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ծանոթանալ դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների, համտեսել հայկական ուտեստեղեն և խմիչքներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: