• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այցը Ստոկհոլմ և Հելսինկի

24 նոյեմբերի, 2017

Ս.թ. նոյեմբերի 14- 17-ը կայացավ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության այցը Շվեդիա և Ֆինլանդիա։ Պատվիրակության կազմում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Շվեդիա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ռիկսդագի երկրորդ խոսնակ Բյորն Սյոդերին և երրորդ խոսնակ Իզաբել Դինգիզյանին, ԵՄ և առևտրի հարցերով պետքարտուղար Օսկար Ստենստրյոմին, Ռիկսդագի շվեդա-հայկական բարեկամության խմբին։  Կայացել է Ռիկսդագի արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որի ավարտից հետո ՀՀ պատվիրակությունը առանձնազրույց է ունեցել Ռիկսդագի ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ։

ՀՀ պատվիրակությունը Ֆինլանդիայում հանդիպել է ԱԳՆ պետքարտուղար Պետեր Ստենլունդի, Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, ֆինն-հայկական բարեկամության խմբի անդամների  հետ։

Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը տարբեր ոլորտներում աշխուժացնելու և ԵՄ-Հայաստան գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Հայ խորհրդարանակնները ներկայացրել են իրենց դիրքորոշումը  տարածաշրջանային անվտանգության, Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների  վերջին զարգացումների,  Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև հայկական կողմի ակնկալիքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Այցելության ժամանակ ՀՀ պագամավորները առանձին հանդիպումներ են ունեցել Շվեդիայի և Ֆինլանդիայի խորհրդարաններում ներկայացված և եվրոպական ԵԺԿ-ի ու ALDE-ի անդամ հանդիսացող իրենց քույր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են կուսակցությունների միջև, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության հարցեր։  

Արմեն Աշոտյանը շվեդական «Jarl Hjalmarson Foundation» հիմնադրամում հանդես է եկել "Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները" թեմայով բանախոսությամբ։

ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները Հելսինկիի Ալեքսանտերի ինստիտուտում մասնակցել են "Armenia and South Caucasus: Bridge or Border" թեմայով քննարկումների։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: