• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Վեստրա-Յոտալանդ նահանգ

04 հոկտեմբերի, 2017

Ս.թ. հոկտեմբերի 1-2-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այց կատարեց Վեստրա-Յոտալանդ նահանգ:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Վեստրա-Յոտալանդի նորանշանակ նահանգապետ Անդերս Դանիելսոնի և Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյոտեբորգի քաղաքային խորհրդի նախագահ Լենա Մալմի հետ։ Հանդիպումների ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություները։ Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խթանման հարցեր։

Հոկտեմբերի 1-ին դեսպան Ապիտոնյանը մասնակցեց Գյոտեբորգի գրքի ցուցահանդեսին, որն իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում։ Ցուցահանդեսի «Միջազգային հրապարակ» ծրագրում դեսպանը ելույթով հանդես եկավ՝ «Վիննետ Հայաստան» և «Վիննետ Շվեդիա» կազմակերպությունների կողմից կազմակերպված «Ավելացնել սեռային հավասարությունը հանուն կայուն զարգացման» թեմայով սեմինարին։ Դեսպանը ներկայացրեց Հայաստանում սեռային հավասարության ոլորտում առկա մարտահրավերները, կառավարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։ «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրեցին կազմակերպության աշխատանքները հանրապետության մարզերում, հատկապես գյուղական վայրերում կանանց գործարար աջակցության կազմակերպման, համայքային կյանքին նրանց մասնակցության ավելացման ուղղությամբ տարված աշխատանքները։ Դեսպանը և «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրեցին նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կազմակերպության՝ որպես օրինակելի մոդելի տարածման հնարավորությունները։

Այցի շրջանակներում դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպեց նաև Գյոտեբորգի հայ համայնքի անդամներին, նրանց ներկայացրեց Հայաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների վերջին զարգացումները Համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հայաստանի և Շվեդիայի միջև տնտեսական համագործակցության խթանման գործում նրանց ներգրավվածության ավելացման հնարավորությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: