• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները Ստոկհոլմում և Հելսինկիում

05 հունիսի, 2017

Այս շաբաթ Շվեդիայում և Ֆինլանդիայում կայացան արցախյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները:

Հունիսի 2-ին ֆիլմի շվեդական պրեմիերան տեղի ունեցավ Ստոկհոլմի Կինոտանը` ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» մշակութային միության համատեղ կազմակերպությամբ: Ցուցադրությունը ներկա էին դեսպաններ և պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ,  դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:

«Համազգային Շվեդիա» միության ատենապետուհի Մելինե Մանսուրյանը ներկայացրեց ֆիլմի բեմադրիչ Ջիվան Ավետիսյանին և նրա ստեղծագործական գործունեությունը:Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը ֆիլմի ցուցադրումից հետո իր ելույթում կարևորեց Արցախյան հակամարտության մասին ճշմարտության ներկայացումը միջազգային ասպարեզում նաև գեղարվեստական միջոցներով: Նա նաև շեշտեց Ջիվան Ավետիսյան բեմադրիչի ունակությունը` ցուցադրելու նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում մարդկայինը պահպանելու հրամայականը: Դեսպանը նաև դրվատանքի խոսքեր հղեց շվեդական «Apricote Stone» կինոստուդիային` ֆիլմի ստեղծմանն իր մասնակցության համար:

Վերջում բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Հունիսի 30-ին Հելսնիկիում ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա-Հայաստան» միության համատեղ ջանքերով` K-19 կինոթատրոնում: Ցուցադրությունը նույնպես ունեցավ մեծ հաջողություն, իսկ ավարտից հետո ներկաները հայկական գինու բաժակի շուրջ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել բեմադրիչ Ջիվան Ավետիսյանին:

Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ հունիսի 4-ին Շվեդիայի ՈՒպսալա քաղաքում` Շվեդիայի հնագույն կինոթատրոններից մեկում` պատմական Սլոտսբիոգրաֆենում: Այն կրկին կազմակերպվել է ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» միության համատեղ ջանքերով:

Ջիվան Ավետիսյանի` Գյուրջևան գյուղի հայաթափման մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմը  հայ-լիտվական համատեղ արտադրություն է, որին աջակցել են նաև շվեդական, ամերիկյան և լիբանանյան ընկերություններ: Ֆիլմը ներկայացվել էր «Ոսկո գլոբուսի» մրցանակաբաշխության, ինչպես նաև վերջերս ընդգրկվել է Շանհայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: