• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Համահայկական մրցանակաբաշխության միջոցառում Շվեդիայում

25 նոյեմբերի, 2016

ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը Օրեբրոյի «Արարատ» միության ներկայացուցիչներին հանձնեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական 2015թ մրցանակաբաշխության «Լավագույն հայկական համայնք» անվանակարգում երրորդ կարգի մրցանակը, որը շնորհվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից։

Ներկա էին Ռիկսդագի նախկին պատգամավոր, Օրեբրոյի քաղաքային խորհրդի անդամ Մուրադ Արթինը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի նախագահ Արշակ Գավաֆյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շվեդիայի հոգևոր հովիվ Տ. Եղիշե վրդ. Ավետիսյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու Շվեդիայի հոգևոր հովիվ Տ. Յովսէփ-Խաչիկ վրդ. Պահէն, Օրեբրոյի «Արարատ» միության ատենապետ Տարոն Քոչարյանը, միության այլ անդամներ։

Շնորհավորելով մրցանակի կապակցությամբ՝ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց Օրեբրոյի հայ համայնքի ակտիվ գործունեությունը, համախմբվածությունը և հայապահպանության ոլորտում ներդրած մեծ ավանդը, ինչը արժանի գնահատական ստացավ ՀՀ կառավարության և սփյուռքի կառույցների կողմից։ Դեսպանը նշեց, որ վերջինիս ջանքերի արդյունքում և Մուրադ Արթինի անգնահատելի աջակցության շնորհիվ 2015թ. Օրեբրոյում բացվեց Շվեդիայում համայնքային իշխանությունների կողմից նախաձեռնված առաջին հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դեսպանը կարևորեց Օրեբրոյի Արարատ միության, ինչպես նաև ողջ շվեդահայության շարունակական ջանքերը հայկական կառույցների կենսունակության բարձրացման և հայապահպանության հարցում։

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ՀՀ Սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, որի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: