• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Վիննետ Հայաստանը որպես մոդել Արևելյան գործընկերության տարածաշրջանում

06 հոկտեմբերի, 2016

Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունում (Sida) վերջինիս, ՀՀ դեսպանության և Վիննետ Շվեդիա կազակերպության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Վիննետ մոդելն ընդլայնվում է դեպի արևելք. Արևելյան Եվրոպայում սեռային հավասարության և կանանց տնտեսական ակտիվության խթանման տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններ» խորագրով։

Միջոցառմանը մասնակցում էին և ելույթով հանդես եկան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Էլզա Հոստադը, Վիննետ Շվեդիա կազակերպության ղեկավար Բրիտ-Մարի Տորստենսոնը։ Մասնակցում էին ներկայացուցիչներ Շվեդիայի ԱԳՆ-ից և Շվեդական ինստիտուտից, ինչպես նաև Շվեդիայում հավատարմագրված Արևելյան գործընկերության երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ:

Միջոցառումը կրում էր տեղեկատվական բնույթ։ Նպատակն էր Շվեդիայում հավատարմագրված Արևելյան գործընկերության երկրների դեսպանություններին ներկայացնել կանանց ռեսուրսային կենտրոնների Վիննետ մոդելը, մասնավորապես Վիննետ Հայաստան կազմակերպության գործունեությունը և ձեռքբերումները։ Կարևորվեց Վիննետ Հայաստան կազմակերպության փորձի փոխանակումը Արևելյան գործընկերության երկրներում որպես կանաց ռեսուրսային կենտրոնների լավագույն մոդել։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: