• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՀՀ Լոռու մարզպետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Շվեդիայի Ուպսալա նահանգում

03 հունիսի, 2016

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Շվեդիայի Ուպսալա նահանգի նահանգապետ Պիտեր Էգարդտի հրավերով պաշտոնական այցով Շվեդիայում էր գտնվում ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը:

Պատվիրակությունն այցելեց Ուպսալայի նահանգի Ուպսալա եւ Էնշյոփինգ քաղաքներ, հանդիպումներ ունեցավ Ուպսալայի նահանգային վարչության տնօրեն Յոհան ֆոն Կնորինգի  եւ Էնշյոփինգի քաղաքապետ Հելենա Պրուսի հետ: Ներկայացվեցին Ուպսալայում նահանգային եւ համայնքային զարգացման ծրագրերը, քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Պատվիրակությունը այցելեց նաեւ Ուպսալայի նահանգում տեղակայված մի շարք ընկերություններ՝ այդ թվում Շվեդիայում եւ եվրոպական մի շարք երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Վատենֆոլ» ընկերություն, Ուպսալայում տուրիզմի զարգագմամբ զբաղվող «Նպատակակետը Ուպսալա» ընկերություն, Էնշյոփինգում շրջանային ջեռուցում իրականացնող Էնա Էներջի ընկերություն եւ Վատենպարկեն ջրամաքրման կայան:

Ուպսալայի նահանգապետի եւ Լոռու մարզպետի հանդիպումը տեղի ունեցավ նահանգապետի նստավայրում՝ Ուպսալայի պատմական ամրոցում: Նահանգապետ Էգարդտը երախտագիտություն հայտնեց նախորդ տարվա մայիսին իր՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Քննարկվեցին Ուպսալայի նահանգի եւ Լոռու մարզի միջեւ բարեկամական կապերի ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Լոռու մարզի եւ Ուպսալայի նահանգի իշխանությունների միջեւ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է երկու մարզերի միջեւ համագործակցության խթանում լավագույն փորձի և գիտելիքների փոխանակման, կառավարման, գործարարության, բնապահպանության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում մարզերի հաստատությունների միջև բարեկամական կապերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջև շփումների և փոխանակումների խրախուսման ծրագրերի միջոցով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: