• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մարիա Լոհելայի հետ

27 օգոստոսի, 2015
Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մարիա Լոհելայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 27-ին Ֆինլանդիայի խորհրդարանի(Էդուսկունտա)նորանշանակ
խոսնակ Մարիա Լոհելան ընդունեց Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։

Դեսպանը շնորհավորեց Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ այդ առաքելության մեջ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնումը: Երկուստեք վստահություն հայտնվեց, 
որ հայ-ֆիննական հարաբերությունները առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց զարգացումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

Մտքեր փոխանակվեցին երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման վերաբերյալ։

Խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Օգոստոսի 28-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպեց նաև Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ։ Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։