• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Սեմինար Շվեդիայի խորհրդարանում նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

21 ապրիլի, 2015

Ապրիլի 21-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում տեղի ունեցավ «Մոռացված Ցեղասպանություն 1915-1918» խորագրով սեմինար՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սեմինարին ներկա էին խորհրդարանականներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, կրոնական եւ հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ պատմության դասերը չկրկնելու, ապագա ցեղասպանությունները կանխարգելելու եւ բռնությամբ քաղաքական խնդիրները լուծելու մտածելակերպի դեմ պայքարելու առումով։ «Նման մտածելակերպի դեմ պայքարը թույլ կտա մեր տարածաշրջանում հասնել իրական հաշտեցման, ինչի համար անհրաժեշտ է հրաժարվել ժխտողականության քաղաքականությունից», ասվում էր դեսպանի խոսքում։  

Սեմինարի մասնակիցներին ողջույնով դիմեցին նաեւ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Ռիկսդագի պատգամավոր Ռոբերտ Հալեֆը եւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի փոխխոսնակ, հույն պատգամավոր Իոաննիս Ամանատիդիսը։

Բանախոսներ, միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը  եւ պատմաբան Դեւիդ Գաունտը խոսեցին Ցեղասպանության պատմության, դրդապատճառների, քաղաքական և իրավական հետևանքների վերաբերյալ: Լրագրող Մարի Ստարկը ներկայացրեց թուրքական հասարակության մեջ դեպի խնդրի ճանաչումը նկատվող տեղաշարժը։ Սեմինարի ավարտին լսարանին հնարավորություն ընձեռնվեց հարցեր ուղղելու բանախոսներին։

Համերգային կատարմամբ հանդես եկավ շվեդահայ թավջութակահար Ջորջ Հայրապետյանը: 


 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: