• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

18 դեկ, 2025

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ, ինչպես նաև Նորդիկ-բալթյան երկրների (NB8) ձևաչափի շրջանակներում արդյունավետ և շարունակական համագործակցությանը։ Կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը և առկա բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումը:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է հաստատված խաղաղության հետագա ամրապնդումը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի մանրամասները:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ ձևաչափերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման գործում ՀՀ առաջնայնությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: