• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

21 հլս, 2025

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: 

Երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության զգալի ակտիվացումը, համագործակցության ընդլայնումը թե՛ ԵՄ, թե՛ Նորդիկ-բալթյան երկրների հետ ձևավորված ձևաչափում, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Նախարար Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ շարունակական  փոխգործակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականերին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցությունը:

Արարատ Միրզոյանը և Պատրիկ Սվենսոնն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հեռանկարների հարցում առկա հստակ փոխըմբռնումը:

Արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Պատրիկ Սվենսոնին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: