• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հրաժեշտի հանդիպումը Շվեդիայի Թագավոր Կառլ Գուստաֆ 16-րդի հետ

05 սեպտեմբերի, 2023
Դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հրաժեշտի հանդիպումը Շվեդիայի Թագավոր Կառլ Գուստաֆ 16-րդի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 5-ին դիվանագիտկան առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Շվեդիայի թագավոր Կառլ Գուստաֆ 16-րդի հետ։

Դեսպան Արզումանյանը գոհունակությամբ ընդգծեց, որ դիվանագիտական առաքելության տարիներին երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխադարձ կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանն ուղղված իր ջանքերը բոլոր մակարդակներում արժանացել են Շվեդիայի իշխանությունների աջակցությանը։ Դեսպանը համոզվածություն հայտնեց, որ հայ-շվեդական բազմաոլորտ և փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ նաև ապագայում։

 Թագավոր Կառլ Գուստաֆ 16-րդը շնորհակալություն հայտնեց դեսպան Արզումանյանին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար և կարևորեց հայ-շվեդական բարեկամության հետագա ամրապնդումը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: