• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառում Ռիկսդագում

26 ապրիլի, 2023

Ապրիլի 26-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, կայացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների կողմից՝ ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Միջոցառման շրջանակներում ելույթ ունեցան Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բյորն Սյոդերը, բարեկամության խմբի անդամներ Արին Կարապետն ու Ֆրեդրիկ Մալմը։ Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան շվեդ լրագրող և 44-օրյա պատերազմին նվիրված «Ես դանդաղ մեռնում եմ ամեն օր» գրքի հեղինակ Ռասմուս Քանբեկը, ինչպես նաև պատմաբան ու ցեղասպանագետ Վահագն Ավեդյանը։

Միջոցառման սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։

Դեսպան Արզումանյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը՝ հետայսու մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման համատեքստում: Դեսպանը բարձր գնահատեց ինչպես Շվեդիայից, այնպես էլ Սկանդինավյան մյուս երկրներից Հայոց ցեղասպանության ծանր օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած միսիոներների և անհատների անձնվեր ջանքերը։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց դեռևս 2010թ. Շվեդիայի խորհրդարանի կողմից հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեցիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ շվեդական կառավարությունը ևս կմիանա այն երկրների շարքին, որոնք ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Ա. Արզումանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այս օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ կարևորելով շվեդական իշխանությունների կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու նպատակով։

Միջոցառմանը, որին մասնակցում էին Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երաժշտական կատարումներով հանդես եկավ «Հայկանի» երաժշտական համույթը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: