• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում և խաչքարի բացում Կոպենհագենում

22 ապրիլի, 2023

         Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ 2023թ. ապրիլի 22-ին Կոպենհագենում գտնվող 17-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն։ Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հազարավոր մանուկների փրկած միսիոներուհի Մարիա Յակոբսենի հիշատակին։ Խաչքարի օծումից հետո մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ։

          Միջոցառումը կայացել է Դանիայի հայ առաքելական եկեղեցու միության եւ Դանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արթուր Կարապետյանի ջանքերով՝ ՀՀ դեսպանության հովանու ներքո։

          Ելույթներով են հանդես եկել Դանիայում ՀՀ արտակարագ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը՝ Ստոկհոլմ), Դանիայի եկեղացական հարցերով նախարար Լուիզ Շաք Էլհոլմը, Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հայր Էրիկ Հոե-Անդերսենը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Միջոցառման ընթացքում հնչել են դասական երաժշտության կատարումներ։

          ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր խոսքում կարեւորելով խաչքարի բացումը՝ անդրադարձել է դանիացի գթության քույր Մարիա Յակոբսենի ցուցաբերած անձնվեր գործունեությանը Հայոց ցեղասպանության ընթացքում հայ մանուկների փրկության գործում։ Դեսպան Արզումանյանը նշել է, որ Դանիայի մայրաքաղաքի սրտում տեղադրված հայկական խաչքարը հիրավի հանդիսանում է Դանիայում հայկական համայնքի ներկայության եւ հայ-դանիական բարեկամության եւս մեկ խորհրդանիշ։

          Միջոցառմանը մասնակցել են Դանիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, գործարար շրջանակների բազմաթիվ անհատներ, հայ համայնքի անդամներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: