• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հանդիպումներ Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ

12 հունիսի, 2019

Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ:

Կողմերն ընդգծել են, որ 2018 թ. ապրիլի հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան առաջին երկրներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կանգնեց Հայաստանի կողքին՝ հատկապես ընդգծելով շվեդական կողմի oժանդակությունը 2018 թ. դեկտեմբեր 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցության եւ Ազգային ժողովի կարիքների զարգացման ծրագրերին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի որոշումը վերանայելու իր նախկին քաղաքականությունը եւ Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի ձեւաչափին անցումը, ինչը հնարավորություն է ընձեռում օժանդակությունը դարձնել ավելի ծավալուն եւ թիրախային:

Նախարար Էրիքսոնն ընդգծել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի եւ աղբի վերամշակման ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Նա ողջունել է նաեւ Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հանձնառությունը:

Հունիսի 12-ին ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի հետ:

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք առկա են հայ-շվեդական օրակարգում, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիան արմատախիլ անելու իշխանությունների պատրաստակամությանը, ինչպես նաեւ տնտեսության մեջ գործարարության համար հավասար պայմաններ ստեղծելու հրամայականին, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացնելու համար:

Նախարար Ուոլսթրոմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:

Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ՝ հատուկ շեշտելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքում Շվեդիայի կողմից անհրաժեշտ օգնության ցուցաբերումը: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը Եվրոպական միությանն է ներկայացրել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որի հաստատումը նախատեսվում է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջիկա նիստի ընթացքում:

Նախարար Դալգրենը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, քննարկել է դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բարեփոխումների օրակարգը եւ մոտակա անելիքները, ընդգծել է այդ ճանապարհը բոլոր միջազգային, այդ թվում եվրոպական գործընկերների հետ անցնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Նա նաեւ ընդգծել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարեւորությունը, ինչը թույլ կտա աննախադեպ կերպով ընդլայնելու մեր ժողովուրդների միջեւ շփումները մշակութային, գիտական, կրթական եւ հումանիտար ոլորտներում:

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: