• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Անկախության օրվա միջոցառումներ

27 սեպտեմբերի, 2018

Ս․թ․ սեպտեմբերի 26-ին Շվեդիայում ՀՀ դեսպանությունը, ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ, Ստոկհոլմի «Կոնսերտհյուսեթ» համերգային համալիրի «Գրյունվալդ» սրահում կազմակերպել էր հայկական «Կադենս» անսամբլի համերգը և ընդունելություն։
Հայաստանի անկախություն 27 տարիների անցած ճանապարհի, առկա մարտահրավերների և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների, համաժողովրդական շարժման վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Նա ներկայացրեց նաև հայ-շվեդական հարաբերություններում վերջին տարիներին գրանցված առաջընթացը, մասնավորապես, քաղաքական երկխոսությունը, տնտեսական կապերը և կրթամշակութային փոխանակումները, շնորհակալություն հայտնելով այդ գործում իրենց ներդրումը բերած և դեսպանության ջանքերին աջակցած անհատներին և կազմակերպություններին։ Դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ նաև տարվա հոբելյաններին՝ ՀՀ անկախության 100-ամյակ և Երևանի հիմնադրման 2800-ամյակ, ինչպես նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին և հարակից միջոցառումներին։
«Կադենս» անսամբլի կողմից հանդիսատեսին ներկայացվեցին հայ և միջազգային դասական և ժամանակակից կոմպոզիտորների  ստեղծագործությունների ընտրանի։
Շուրջ չորս հարյուր հյուրերի մեջ էին տասնյակ դեսպաններ, ներկա և նախկին պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:
Համալիրի նախասրահում դեսպանությունը կազմակերպել էր նաև Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: