• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն Շվեդիայի խորհրդարանում

24 ապրիլի, 2018

Ապրիլի 24-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ նախաձեռնությամբ և մասնակցությամբ բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների։

Ներկաներին Ռիկստագի խոսնակի կողմից ողջույնի խոսք ուղղեց փոխխոսնակ Բյորն Սյոդերը, որը նշեց ցեղասպանության ճանաչման կարևորությունը մարդկության դեմ նման հանցագործությունների կանխման տեսանկյունից։
Ձեռնարկի հիմնական բանախոս, թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամն իր ելույթում անդրադարձավ թուրքական ժխտողականության արմատներին։ «Անցյալը այսօր էլ ներկա է», ասաց նա, կարևորելով ժխտողականության մերժումը թուրքական պետության կողմից հանուն հայ-թուրքական հաշտեցման և փոքրամասնությունների իրավունքների ընդունման։ Նա նաև շեշտեց ցեղասպանության անվերապահ ճանաչման կարևորությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ համաշխարհային հանրության, և մասնավորապես եվրոպական պետությունների կողմից՝ որպես նախապայման Թուրքիայում և ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղ գոյակցության հաստատման համար։
Մյուս բանախոսը՝ շվեդ իրավագետ և ցեղասպանագետ պրոֆեսոր Օվե Բրինգն իր ելույթում քողազերծեց թրքական քարոզչական կեղծ պնդումները, իբր պատմաբանների շրջանում չկա միակարծություն Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև, իբր ցեղասպանության ընդունման համար անհրաժեշտ է միջազգային դատական ատյանների վճիռ։ Նա ցավով նշեց, որ որոշ կառավարություններ և խորհրդարաններ տուրք են տալիս այդ ստահոդ մոտեցումներին։
Միջոցառման համակազմակերպիչների կողմից ելույթներ ունեցան նաև պատգամավորներ Ռոբերտ Հալեֆը, Ֆրեդրիկ Մալմը, հայկական համադրող կենտրոնի ներկայացուցիչ Վահագն Ավետյանը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի և քրիստոնյա այլ ազգերի էթնիկ զտումները։ Ստոկհոլմի «Հայկանի» համույթը հանդես եկավ հայկական հոգևոր երաժշտության կատարումներով։
Միջոցառմանը մասնակցում էին  երկու տասնյակից ավելի դեսպաններ, բազմաթիվ խորհրդարանականներ, հասարակական գործիչներ։ Պետք է նշել, որ Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ միջոցառումը հովանավորում էին նաև խորհրդարանական այն կուսակցությունների անդամները, որոնք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման ժամանակ 2010թ-ին դեմ էին քվեարկել։
Ապրիլի 22-24-ը հայ համայնքային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ, երթեր և հոգեհանգստյան կարգեր  կազմակերպվեցին Շվեդիայի տարբեր քաղաքներում՝ Ստոկհոլմում, Սոդերթելյեում, Օրեբրոյում և այլուր։
 

Միջոցառման տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով․

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: