• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի արտգործնախարարի և Շվեդիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը

13 մարտի, 2018
Հայաստանի արտգործնախարարի և Շվեդիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 13-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի։

Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահը բարձր գնահատեցին Հայաստանի և Շվեդիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև հաստատված գործընկերային կապերը, պարբերական փոխայցելությունները։

Հանդիպմանը կարևորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում պետության կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում հայ-շվեդական համագործակցության սերտացման շուրջ։ 

Հանդիպմանն արծարծվեցին Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Այդ համատեքստում երկուստեք արժևորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ 

Նախարար Նալբանդյանը Ուրբան Ահլինին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: