• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Դանիայում

10 մարտի, 2018

Մարտի 10-ին Կոպենհագենի Սուրբ Անդրեաս եկեղեցում տեղի ունեցած Արևագալի ժամերգությունից հետո Դանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սումգայիթյան անմեղ զոհերի:

Արարողությանը հաջորդել է դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ելույթը: Անդրադառնալով Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային տեղահանությանն ու ջարդերին` դեսպանը նշել է, որ այդ իրադարձությունները հայ ժողովրդին հիշեցրեցին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը: Դեսպանն ընդգծել է, որ հայոց պատմության այդ ողբերգալի էջերը աշխարհասփյուռ հայերին առավել միասնական եւ գործուն պետք է դարձնեն հզոր եւ ամուր հայրենիք կերտելու ճանապարհին, որպեսզի հետագայում կանխվեն նման ոտնձգությունները հայ ժողովրդի նկատմամբ:      

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Տեր Ստեփանոս Հովհաննիսյանը, ով խոսել է օրվա հոգեւոր խորհրդի եւ հայ ժողովրդի` քրիստոնեական հավատքին հավատարիմ եւ արժանի մնալու մասին:

Արարողությանը մասնակցում էին Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: