• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

«Սայաթ Նովա» համույթը ՀՀ դեսպանությունում

04 սեպտեմբերի, 2017

Ս.թ. սեպտեմբերի 3-ին Շվեդիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել էր Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթին՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հակիրճ ներկայացրեց հայ-շվեդական հարաբերությունները և դեսպանության գործունեությունը, մասնավորապես շվեդական հանրության շրջանում հայկական մշակույթի հանրահռչակման գործում։ Թովմաս Պողոսյանն իր հերթին ներկայացրեց կոլեկտիվի աշխատանքները և ուսումնասիրությունները՝ հայ երգի սկզբնաղբյուրային կատարումների վերհանման և հայ ունկդրին ներկայացնելու ուղղությամբ։

Դեսպանը վերստին շնորհակալություն հայտնեց համույթին նախօրեին Ստոկհոլմում լեփլեցուն դահլիոճում ունեցած հրաշալի համերգի համար, որին ներկա էին ոչ միայն հայ համայնքի անդամներն, այլև շվեդ հանրության և Ստոկհոլմի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, և համոզմունք հայտնեց, որ համույթի ելույթներն արտերկրում նոր ավյուն են հաղորդում տեղի հայ համայնքներին, ուրույն նպաստ բերելով հայապահպանության գործին։ Վերջում դեսպանը նորանոր հաջողություններ մաղթեց սիրված երգչին և վաստակաշատ կոլեկտիվին, որն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: