• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՀՀ դեսպանի հանդիպումը Ուպսալայի նահանգապետի հետ։

26 հունիսի, 2017

Հունիսի 26-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը այցելեց Ուպսալա քաղաք և հանդիպեց նորանշանակ նահանգապետ Յորան Էնանդերի (Göran Enander) հետ։

Զրույցի ընթացքում  մտքեր փոխանակվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերի և երկկողմ կապերի սերտացման վերաբերյալ։ Մանրամասն քննարկվեցին համագործակցության ուղղությունները և նախանշվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն, այն է՝ հանքարդյունաբերություն, բնապահպանություն, առողջապահություն, էներգետիկա։

Պարոն Էնանդերի խնդրանքով դեսպանը Ապիտոնյանը ներկայացրեց Հայաստանի տեսակետները տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ, Հայաստան-ԵՄ հարաբերությունները։

ՀՀ դեսպանը և նահանգապետն անդրադարձան Ուպսալայի ու Հայաստանի Լոռու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության ձևավորման պատմությանը, ՀՀ Լոռու մարզպետի և առողջապահության նախարարի Ուպսալա այցերի ժամանակ  ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել աշխատանքային խմբերի փոխայցեր, ինչպես նաև նահանգապետ Էնանդերի այցը Հայաստան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: