• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

«Խոստումը» ֆիլմի պրեմիերան Ստոկհոլմում

11 մայիսի, 2017

Ս.թ. մայիսի 9-ին Ստոկհոլմի պատմական «Գրանդ» կինոթատրոնի լեփ լեցուն գլխավոր դահլիճում տեղի ունեցավ «Խոստումը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Շվեդիայում ՀՀ դեսպանության կողմից։ Պրեմիերային ներկա էին մի քանի տասնյակ դեսպաններ եւ պատգամա­վորներ, բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավո­րականներ, ցեղասպանագետներ, Շվեդիայի հայկական,  ասորական և քրդական համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ շվեդ հայտնի կինոռեժիսոր Պեո Հոլմքվիստը, որի «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական ֆիլմը  1989թ. արժանացել էր Շվեդիայի կինոակադեմիայի բարձրագույն՝ Գյուլդբագե մրցանակի։

Ցուցադրությունից հետո ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն։ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն շնորհակալություն հայտնեց շվեդ այն քաղաքական գործիչներին, գիտնականներին և մամուլի ներկայացուցիչներին, որոնք տասնամյակներ շարունակ իրենց անուրանալի ավանդն են ներդրել Շվեդիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման և շվեդ հանրությանն իրազեկման գործում։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: