• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստոկհոլմում

24 ապրիլի, 2017

 Ս.թ. ապրիլի 23-ին տեղի ունեցավ ավանդական ուխտագնացություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզման, ով ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանում փրկել էր բազմաթիվ հայերի կյանքը։ Ծաղկեպսակի զետեղման արարողությունից հետո Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից կատարվեց հոգեհանգստյան աղոթք։ Արարողությանը մասնակցեցին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներ։

Կեսօրին Ստոկհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Հումլեգորդենում կայացած հավաքից հետո սկաուտական խմբերի և շեփորահարների ուղեցությամբ տեղի ունեցավ քայլարշավ դեպի Թուրքիայի դեսպանություն, որտեղ կայացավ բողոքի ցույց։

Երեկոյան Ստոկհոլմի Սոդերմալմի Հոգալիդ եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։

Հիշատակի արարողությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան խորհրդարանի պատգամավորներ իշխող Սոցիալ դեմոկրատներ կուսակցությունից Անդերշ Օստերբերգը (Anders Österberg), Լիբերալ կուսակցությունից Ֆրեդրիկ Մալմը (Fredrik Malm), Ձախ կուսակցությունից Յենս Հոլմը (Jens Holm)։ Միջոցառմանը ելույթներ ունեցան նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների սպասավորներ, Շվեդիայում ասորական համադրող կենտրոնի ներկայացուցիչը։

Իր խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի խորհուրդը և հայ ժողովրդի երախտիքը ցեղասպանության ընթացքում հայանպաստ գործունեություն ծավալած անձանց, անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, նա ընդգծեց, որ քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին, լինի դա ներկայում, թե անցյալում։ Նա նաև կոչ արեց համայնքի ներկայացուցիչների առավել ակտիվ հետամուտ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ջանքերին։

Սկանդինավիայի հոգևոր հովիվ եւ Հայրապետական պատվիրակի փոխանորդ, հոգեշնեորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի կողմից կատարվեց սուրբ նահատակների բերախոսական կարգ։

Վերջում երգեհոնի և դուդուկի ուղեկցությամբ կատարվեցին հոգևոր ու դասական երգեր։

Ապրիլի 22-ին Սոդերթելյե քաղաքում Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության «Սարդարապատ» մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հուշ երեկո, որի հիմնական բանախոսն էր ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Արշակ Մանուկյանը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: