• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Սեռային հավասարության Հայաստանյան փորձի ներկայացում Շվեդիայում

08 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 8-9-ին Ստոկհոլմում  կայացավ Բալթիկ տարածաշրջանում ԵՄ ռազմավարության ամենամյա 7-րդ ռազմավարական ֆորումը: Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ «Սեռային հավասարության կարևորությունը» քաղաքական սեմինարը` նվիրված կայուն զարգացման համար կանանց հավասար իրավունքների և քաղաքական, հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության խնդիրներին, այդ թվում նաև  Արևելյան գործընկերության տարածաշրջանում:

Սեմինարի բանախոսներն էին և ելույթներ ունեցան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի ԱԳՆ ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպան Աննա Վեստերհոլմը, Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Էսաբել Դինգիզյանը, Օվանոկերի քաղաքապետ, ԵՄ ռեգիոնների հանձնախմբի անդամ Յումի Ռենստրյոմը:

Իր խոսքում դեսպան Ապիտոնյանը անդրադարձավ հասարակական կայուն զարգացման համար կանանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին, Արևելյան գործընկերության տարածաշրջանում սեռային հավասարության վիճակին, առկա մարտահրավերներին, ներկայացրեց Հայաստանի փորձը: Դեսպանը նաև կարևորեց կանանց իրավունքների ծրագրերի իրականացումը և այդ խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածության եվրոպական ողջ տարածաշրջանում, ներառյալ նաև հակամարտության գոտիներում։

Մյուս բանախոսները անդրադարձան հասարակության կայուն զարգացման և առաջընթացի համար կանանց հավասար ներգրավվածության խնդիրներին, այդ ուղղությամբ շվեդական առաջատար փորձին։ Սեմինարին, որպես Արևելյան գործընկերության երկրների համար օրինակելի փորձ, ներկայացվեց «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը կազմակերպության նախագահ Ռուզաննա Տոռոզյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակից Լիանա Աղաջանյանի կողմից։

«Վիննետ Հայաստանը» 2016թ. ֆինանսական և կազմակերպչական աջակցություն է ստացել Շվեդիայի կառավարության միջազգային աջակցության շրջանակներում: Ս.թ. նոյեմբերի երկրորդ կեսին շվեդական աջակցությամբ Երևանում տեղի է ունենալու տարածաշրջանային համաժողով «Վիննետ Հայաստանի» փորձը Արևելյան գործընկերության երկրներում տարածելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: