• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Շվեդիայում ավելացել է հայկական կիրակնօրյա դպրոցների թիվը. Արտակ Ապիտոնյան

04 հունիսի, 2016
Շվեդիայում ավելացել է հայկական կիրակնօրյա դպրոցների թիվը. Արտակ Ապիտոնյան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Վերջին տարիներին Շվեդիայի հայ համայնքում ակտիվություն է նկատվում երիտասարդների շրջանում: Այս հանգամանքը Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը կապում է հայերի հոսքի մեծացման հետ: Մեծանում է համայնքը, մեծանում են նաև համայնքային կառույցները: Դեսպանի խոսքով` միայն վերջերս 4 նոր կիրակնօրյա դպրոց է հիմնվել Շվեդիայում: Այս մասին, ըստ <Հայերն այսօր>-ի Արտակ Ապիտոնյանն ասել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ ՀՀ սփյուռքի նախարարության այսօր կազմակերպած հեռակոնֆերանսի ընթացքում:

<Կարող եմ ասել, որ երիտասարդությունը սկսել է համախմբվել դեսպանության շուրջ: Այս պահին մենք կազմակերպչական աշխատանքներ ենք տանում սեպտեմբերին Հայաստանից ՏՏ մասնագետների այցի կապակցությամբ, ինչպես նաև ինժեներական մասնագիտություն ունեցող մարդկանց հավաքելու փորձ է արվում>,- ասաց Շվեդիայում ՀՀ դեսպանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` քանի որ Շվեդիայում արդեն գործում են  9 հայկական դպրոցներ, ժամանակն է, որ դրանք համախմբվեն դպրոցական մեկ խորհուրդի մեջ, որպեսզի ժամանակ առ ժամանակ պատասխանատուները հավաքվեն` միասին քննարկելու խնդիրներն ու անելիքները: Իսկ դպրոցների ղեկավարներին Հրանուշ Հակոբյանը հորդորեց լեզվին զուգահեռ երեխաներին սովորեցնել նաև հայկական երգն ու պարը, որպեսզի նրանք առավել մեծ սիրով ու ոգևորությամբ հաճախեն դասերին:

Հոդվածի բնօրինակը այստեղ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: