• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Շվեդիայում ՀՀ դեսպան. «Ես իսկապես հիասթափված եմ»

12 մայիսի, 2016
Շվեդիայում ՀՀ դեսպան. «Ես իսկապես հիասթափված եմ»
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Շվեդական «Աֆտոնբլադետ» օրաթերթը, անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին հայ մասնակից Իվետ Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշի ցուցադրմանը, նաև հարցազրույց է տպագրել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ։

«Եվրատեսիլ» երգի մրցույթում դրոշի ծածանումը ստացավ քաղաքական բարձր հնչեղություն։ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է Եվրոպական հեռարձակողների միության որոշումը՝  Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ:

Չորեքշաբթի առավոտյան՝  Եվրատեսիլ երգի մրցույթի ընթացքում, «Եվրոպական հեռարձակողների միություն»-ը հայտարարությամբ է հանդես եկել  Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ, քանի որ նա կանաչ սենյակում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ժամանակ ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Ըստ շվեդական թերթի, այս հայտարարությունը կատարվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեվը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության միջոցով դրոշի ծածանման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես  եկել, ասելով, որ «Հայաստանի սադրանքն անընդունելի է»։

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է «Եվրոպական հեռարձակողների միության» որոշումը.

«Ես իսկապես հիասթափված եմ։ Միջադեպն անհարկի ուռճացվել է։ Ունկնդրելով  Իվետա Մուկուչյանի մամուլի ասուլիսը, պարզ է դառնում, որ նա ցույց է տվել դրոշը մարդասիրական մտահոգություններից ելնելով:

Դեսպանը պնդում է, որ միջադեպը իրականում քաղաքականացվել է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական հեռուստաընկերություն գլխավոր տնօրենի տեղակալ Շեյգ Մամմադովը նույն մամուլի ասուլիսում հանդես է եկել անհավասարակշիռ և բորբոքված քաղաքական ելույթով:

Թերթի հարցին, արդյոք, հատկապես ապրիլյան հակամարտությունից հետո այս պահին ավելի զգայուն չէր դրոշը ցույց տալը, դեսպանը հակադարձել է.
«Ընդհակառակը, հակամարտության սրացումը էլ ավելի հրատապ  է դարձնում մարդասիրական խնդիրների բարձրացումը։ Այս խնդիրը պետք է հաշվի առնել»։

Դեսպանը կարծում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տեղի է տվել Ադրբեջանի ԱԳՆ ճնշմանը, ինչը մերժել է Եվրատեսիլի միջոցառման կազմակերպիչ Սիետսե Բաքերը: Նա ընդգծել է, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը  կայացվել է ժողովրդավարական ոգով:

«Ամենայն հարգանքով դեսպանի անձի հանդեպ, ես համաձայն չեմ նրա հետ և հուսով եմ, որ նա ընդունում է մեր տարակարծությունը, ասել է նա, ավելացնելով ԵՀՄ պաշտոնական հայտարարության մասը, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ամսվա ընթացքում լարվածության աճի պայմաններում դրոշը չափազանց զգացմունքային խորհրդանիշ է այդ տարածաշրջանում մեծ էմոցիաներ առաջացնելու համար»,-ասել է նա:

Հինգշաբթի Եվրոպական հեռարձակողների միությունը կուսումնասիրի ադրբեջանական հեռուստատեսության  ներկայացուցչի բորբոքված ելույթը։
«Սակայն մեծ տարբերություն կա այն բանի մեջ, որ  ինչ-որ մեկը ասում է ուղիղ եթերով, ինչը ղեկավարվում է խիստ և հստակ կանոններով և այն ամենի մեջ, ինչ պատահեց մամուլի ասուլիսի ժամանակ և դրանից հետո»,- ասել է Սիետսե Բաքերը:

Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց էր տվել շվեդական ազգային TT գործակալությանը, որը տպագրել են բազմաթիվ լրատվամիջոցներ։

Հարցազրույցում դեսպանը կրկին շեշտում է իրադարձությունների արհեստական ուռճացվածությունը.  «Ես հասկանում  եմ, որ որոշ մարդիկ կցանկանան կատարվածում քաղաքական ուղերձ տեսնել, բայց երգչուհին փորձել է իր ձայնը բարձրացնել հանուն մարդկանց իրավունքների։ Վերջին ամսվա ընթացքում հակամարտությունը խլել է մեծ թվով մարդկանց կյանքը, որոնցից շատերը շատ երիտասարդ էին: Երգչուհին փորձել է ցույց տալ, որ խաղաղություն հաստատելու կարիք կա»:

Դեսպանի կարծիքով, դրոշների խնդրի արծարծմանը նպաստել է նաև Եվրոպական հեռարձակողների միության ոչ-հստակ կանոնները, երբ սահմանվել է չթույլատրվող դրոշների ցանկ, ապա այն չեղյալ է հայտարարվել, ի վերջո ընդունվել են շատ անհասկանալի կանոններ։

Դեսպանը կարևորում է նաև ստեղծագործական ազատության խնդիրը, ՝ հավելելով, որ նույն շոուի շրջանակներում որոշ ելույթներ, ինչպիսին օրինակ փախստականների շարունակվող ճգնաժամին նվիրված համարն էր, նույնպես քաղաքական բնույթ ուներ։ Դեսպանը կրկին կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սադրիչ ելույթին:

Հոդվածի բնօրինակը այստեղ

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: