• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է Շվեդիայում ՀՀ դեսպանատանը

06 մայիսի, 2016

Այսօր Ստոկհոլմում «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը և հայկական պատվիրակությունը հանդիպել են Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցույթի շրջանակներում իրականացված անելիքներին, ինչպես նաև առաջիկա քայլերին: 

Դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր հարցում աջակցել հայաստանյան պատվիրակությանը: «Չեմ կասկածում մեր սպասվելիք հաջողությանը, քանի որ այժմ հայաստանյան ելույթը ամենից քննարկվողների շարքում է: Իսկապես մեծ հաջողություններ եմ մաղթում Իվետային ինչպես մրցույթում, այնպես էլ կյանքում: Լիահույս եմ, որ Հայաստանը առաջին հորիզոնականներում կհայտնվի»,- նշել է Շվեդիայում ՀՀ դեսպանը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար: «Շատ զգացված ենք, որ Դուք մեր կողքին եք և անհրաժեշտության դեպքում օժանդակում եք մեզ»,- նշել է Գոհար Գասպարյանը` հավելելով, որ մրցույթի ողջ ընթացքում արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանի անունը հնարավորինս լայն շրջանակների համար հնչի: 

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Մենք միասին կարող ենք շատ բան հաղթահարել: Հայերը հենց այս գլխավոր հատկությամբ են առանձնանում մյուս բոլոր ժողովուրդներից»,- նշել է Իվետա Մուկուչյանը: 

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:
 

Հոդվածի բնօրինակը այստեղ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: