• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

«ՍՓՅՈՒՌՔ» ամառային դպրոց 2016

12 ապրիլի, 2016

 

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2016թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

1.«Հայոց լեզվի արագացված ուսուցում»՝ հուլիսի 3-30

2.«Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»՝ հուլիսի 3-30

3.«Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ»՝ հուլիսի 3-30

4.«Լրագրողների  վերապատրաստում»՝ հուլիսի 3-16

5.«Ազգային երգի ու պարի վարպետություն»՝ հուլիսի 3-16

«Սփյուռք» ամառային դպրոց 2016 ծրագրի բոլոր դասընթացներն անցկացվում են հայերենով:

Մասնակցին տրվում է հավաստագիր, եթե նա կատարում է իր կողմից ընտրած գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երեքից ավելի բացակայություն:

Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):

Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի» դասընթացներին կարող են անվճար մասնակցել ընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չի ապահովվի նրանց գիշերակացը:

Բնակության երկրից Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս տրանսպորտային ծախսերը հոգում են մասնակիցները:

Հայտերն ընդունվում են մինչև 2016թ. մայիսի 31-ը էլեկտրոնային գրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել ծրագրի պաշտոնական կայքի՝ www.dss.am  «Դպրոց» բաժնի հինգ դասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը.

ՀՀ, ք. Երևան,

ՀՀ սփյուռքի նախարարություն

Վազգեն Սարգսյան 3

Հեռ.` (+374 60) 500-610, (+374 10) 58-56-01 (608)

Երևանի պետական համալսարան

Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ

Հեռ.`(+374 60) 71 00 92

© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: