• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայկական գրական-երաժշտական երեկո Ստոկհոլմի հանրային գրադարանում

17 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո։ Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային եւ հանրային գրադարանների կողմից՝ համագործակցությամբ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակում։ Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Հայտնի շվեդ դերասանուհի Իդա Յիլլենստենի կատարմամբ շվեդերեն ընթերցվեցին Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները, իսկ շվեդ գրող և թարգմանիչ Մաքս Էդենբորյի կատարմամբ ներկայացվեց Դանիել Վարուժանի և Սիամանթոյի քնարերգությունը։ Երեկոյի ընթացքում հնչեցին կոմիտասյան մեղեդիներ շվեդահայ դուդուկահար Հայկ Հակոբյանի կատարմամբ։ Հեղինակների կենսագրությունները ներկայացրեց և երեկոն վարեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը,  իսկ բանաստեղծությունները հայերեն բնօրինակից ընթերցեց Նենսի Խաչատուրյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: