• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսը, Ստոկհոլմում

25 օգոստոսի, 2015

Օգոստոսի 25-ին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում (Armémuseum) բացվեց «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել են Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ հեղինակի գրառումներով և բացատրագրերով։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության Ռազմական թանգարանի, և «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս է տեսել նաև Արմին Վեգների «Հայերի արտաքսումը դեպի անապատ» գրքի շվեդերեն ծանոթագրված հրատարակությունը։

Բացմանը մասնակցում էին խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը, քրիստոնեա-դեմոկրատների խմբակցության ղեկավար Անդրեաս Կարլսոնը, պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան Ռազմական թանգարանի տնօրեն Էվա-Սոֆի Էրնստելլը և պատմաբան Վահագն Ավետյանը։

Ցուցահանդեսը գործելու է երեք ամիս։ Այն լայնորեն գովազդվել է Ստոկհոլմի կենտրոնական փողոցներում տեղադրված մշակութային վահանակների միջոցով։  

Ռազմական թանգարանը հանդիսանում է Ստոկհոլմի առաջատար մշակութային հաստատություններից մեկը և ներառված է պարտադիր կրթական ծրագրերի մեջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: