• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում

26 ապրիլի, 2015

Ապրիլի 25-ին Ստոկհոլմի Օսկարշիրկա եկեղեցում, իսկ ապրիլի 26-ին Շվեդիայի մայր եկեղեցում՝ Ուպսալայի Դոմշիրկա տաճարում, տեղի ունեցան Հայաստանի «Գեղարդ» երգչախմբի համերգները՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երգչախմբի կատարմամբ հնչեցին հայկական հոգևոր և ազգային երաժշտության լավագույն նմուշներ։

Համերգներին ներկա էին Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Շվեդիայում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ:

Ներկաներին բացման խոսքով դիմեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի խորհուրդը և հայ ժողովրդի երախտիքը Ցեղասպանության ընթացքում հայանպաստ գործունեություն ծավալած անձանց, մասնավորապես շվեդ կրոնական և քաղաքական գործիչներին։ Նա հայտնեց, որ «Գեղարդի» համերգները հիշատակի տուրք են Ցեղասպանության արդյունքում ոչնչացված մշակութային ժառանգությանը։

Համերգներն արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականին:

Ապրիլի 25-ին «Ստոկհոլմի մշակութային գիշեր» ծրագրի շրջանակներում Շվեդիայում ՀՀ դեսպանությունում բացվեց «100 տարվա լքվածություն. հայկական հուշարձաններ և եկեղեցիներ» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական ճարտարապետության կոթողների անմխիթար վիճակը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո պատկերված լուսանկարների համեմատության միջոցով: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեցին Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություներ։ Ներկայացվեցին Արմեն Խաչատրյանի «Վերադարձ, կամ մենք կանք», Պեր Հոլմքվիսթի և Սյուզան Խարդալյանի «Վերադարձ դեպի Արարատ», Էրիկ Հաչիկյանի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» և Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմերը։

Ապրիլի 25-ին Ուպսալայի հանրային գրադարանում տեղի ունեցան գրական ընթերցումներ՝ կազմակերպված Ուպսալայի հայ մշակութային միության կողմից՝ համագործակցությամբ «ABF» կրթական և մշակութային կազմակերպության և Ուպսալայում մյուս հայկական միությունների:

Միջոցառումը սկսվեց Եվրոպայի հայերի միության նախագահ Կարո Հակոբյանի բացման խոսքով: Ելույթ ունեցան և հայ գրականության ընթերցումներով հանդես եկան Ուպսալայի քաղաքային խորհրդի անդամ, բանաստեղծ Փիթեր Գյուստավսոնը, թարգմանիչ Սթիգ Լինդսթրյոմը, բանաստեղծ և երաժիշտ Մարթին Զիան: Ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան տեղի հայ համայնքի պատանի երաժիշտները: Ծրագրի ավարտին ցուցադրվեց «Աղետ» վավերագրական ֆիլմը:

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզմանին, ով Ցեղասպանության տարիներին միսիոներական գործունեություն է իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանքը։ Միջոցառմանը մասնակցեցին դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարները, Հայաստանում Ցեղասպանության տարիներին միսիոներական գործունեություն ծավալած Կանանց միսիոներական աշխատողներ (K.M.A.) կազմակերպության վերջին քարտուղար Կարին Լինդահլը։ Միջոցառումը սկսվեց հոգեհանգստի ծիսակատարությամբ, որից հետո ելույթով հանդես եկավ Ալմա Յոհանսոնի վերաբերյալ մենագրության հեղինակ, շվեդ հրապարակախոս Յաննե Կարլսոնը։

 

Source to Article:
http://mfa.am/hy/press-releases/item/2015/04/26/sweden_genocide/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: