• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Ստոկհոլմի Ստուրշիրկայոմ և բողոքի քայլարշավ Ստոկհոլմում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Ստոկհոլմի Ստուրշիրկա մայր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ հիշատակի արարողություն:

Արարողությանը մասնակցում էին Շվեդիայի քրիստոնեական բոլոր հարանվանու­թյունների առաջնորդները, կառավարության անդամներ, պատգամավորներ, Ստոկհոլ­մում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Շվեդիայի վարչապետին էր ներկայաց­նում էներգետիկայի նախարար Իբրահիմ Բայլանը։

Շվեդիայում Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիների հովիվները մատուցեցին հայկական պատարագ, որին հաջորդեց էկումենիկ հոգեհանգստյան կարգը։ Շվեդական եկեղեցու առաջնորդ, Ուպսալայի արքեպիսկոպոս Անտյե Յակելենը ընթերցեց աստվածաշնչյան հատվածներ, որին հաջորդեցին սաղմոսերգություն և ծիսական աղոթքների եւ քարոզների ընթերցում Շվեդիայում հույն ուղղափառ եկեղեցու, ասորական ուղղափառ եկեղեցու, կաթողիկե համայնքի, էկումենիկ եկեղեցու առաջնորդների կողմից: Շվեդիայի քրիստոնեական խորհրդի գլխավոր քարտուղար Կարին Վիբորնը եւ Ստոկհոլմի եպիսկոպոս Էվա Բրուննեն ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պատմությունը եւ շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի մարդասիրական գործունեությունը։

Արարողությունը բացվեց եւ եզրափակվեց հայկական դուդուկի անզուգական կատարումներով, հնչեց նաեւ շվեդ հոգեւոր երաժշտություն՝ Գունիլլա Բիրկեդալ Լինդբերգի և Էվա-Մարիա Մունքի կատարմամբ։

 

Երթ և ցույց Ստոկհոլմում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Շվեդիայի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց բողոքի քայլարշավ Ստոկհոլմի կենտրոնական փոխոցներով: Քայլարշավը ուղեկցվում էր Շվեդիայի հայ համայնքում վերջերս ստեղծված շեփորախմբի քայլերթով, ինչպես նաև հայկական պահանջատիրության տարրաբնույթ վանկարկումներով։ Երթը սկզբում հանգրվանեց Թուրքիայի դեսպանության առջև, որտեղ մասնակիցները իրականացրեցին բողոքի ակցիա՝ դեսպանության առջև նետելով կարմիր հետքերով վերնաշապիկներ, որպես Ցեղասպանության անմեղ զոհերի թափված արյան խորհրդանիշ։ Դեսպանությունից քայլերթը շարժվեց դեպի Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Թորյե հրապարակ, որտեղ ասորական և հունական համայնքների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդարձակ հանրահավաք:

Հանրահավաքին ելույթով հանդես եկան Շվեդիայի Ձախ կուսակցության առաջնորդ Յունաս Սյոստեդտը, Լիբերալ կուսակցության արտաքին քաղաքականության գծով խոսնակ Բիրգիտա Օհլսոնը, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության գծով խոսնակ Սոֆիա Դամմը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանական Մաթիաս Տեգները, Շվեդական ՓԵՆ կազմակերպության նախագահ Օլա Լարսմոն, Շվեդիայում հայկական, ասորական եւ հունական համայնքների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: