• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

19 ապրիլի, 2016


Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով:

6-րդ մրցույթ-փառատոնը անդրադառնում է միջնադարյան Հայաստանի մշակույթի երկու բնագավառների` ժողովրդական բանահյուսության ու մանրանկարչության կապին:

Մրցույթ-փառատոնի նպատակն է հայկական մանրանկարչության պատմության, առանձնահատկությունների հետազոտմամբ, ուսուցմամբ ու ինքնուրույն վերաիմաստավորմամբ կատարված աշխատանքներով նպաստել երեխաների և երիտասարդների շրջանում հայ միջնադարյան մշակույթի յուրացմանը, գեղագիտական ընկալման զարգացմանը, գրի և գրքի նկատմամբ նորովի վերաբերմունքի ձևավորմանը:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցների հայ երեխաներ ու պատանիները: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նաև հայկական կրթօջախներում ընդգրկված օտարազգի սաներ:

Մասնակիցները պետք է դիմեն nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև ս./թ. հուլիսի 1-ը ներառյալ:

Մեկ գաղափարով միավորված խմբային նախագծային աշխատանքների դեպքում կարելի է կազմել նաև ամբողջական գիրք

Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով (գեղանկարչություն, խեցեգորխություն, կարպետագործություն և այլն), ցանկացած նկարչական նյութի օգնությամբ (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):

Սփյուռքի, Արցախի և Հայաստանի մանկավարժներին մեթոդական աջակցության նպատակով ապրիլ ամսին կտարածվի մեթոդական տեսանյութ:

Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում:  Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի պատկերագրքում:

Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով նոյեմբեր ամսին կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի ալբոմ: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ:

Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի նկարագրությունը:

Հավելյալ հարցերով կարելի է դիմել.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

հեռ.     +374 10 58-13-91

ֆ‎աքս.  +374 10 52-73-43

Էլ.փոստ. spyurq@yahoo.com

Կայքէջ. www.edu.am, www.armedu.am

Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Գեղագիտության ազգային կենտրոն.

հեռ. +374 10 58-75-60

Էլ.փոստ.  nkarchakan@gmail.com

Կայքէջ.    www.nca.am

Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»




 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: