• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

Աշխարհի պաշտոնական ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու նպատակով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Շվեդիա

30 մայիսի, 2014

Հունիսի 1-ից 8-ը Շվեդիայի Օստերսյունդ քաղաքում կայանալիք ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի պաշտոնական առաջնությանը մասնակցելու նպատակով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը մայիսի 30-ին ժամանեց Շվեդիա։

Արցախի հավաքականին Ստոկհոլմի «Արլանդա» օդանավակայանում մեծ խանդավառությամբ դիմավորեցին Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետև հավաքականի մարզիկները այցելեցին Շվեդիայում ՀՀ դեսպանություն:

Կեսօրին Շվեդիայի գեղատեսիլ հանգստյան գոտիներից մեկում արցախցի մարզիկների համար ջերմ ընդունելություն և հյուրասիրություն կազմակերպվեց Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից:

Հիշեցնում ենք, որ ԼՂՀ հավաքականը առաջնության խմբային փուլի խաղերն անցկացնելու է հունիսի 1-ին ժամը 19.00-ին՝ Մեն կղզու (Ellan Vannin) և հունիսի 3-ին ժամը 19.00-ին՝ Նիցցայի հավաքականների հետ:

Այս առաջնությունը բացառիկ հնարավորություն է տալիս չճանաչված երկրների ազգային հավաքականներին սեփական դրոշի ներքո հանդես գալ ֆուտբոլային աշխարհում, որին առաջին անգամ մասնակցելու է Արցախի ազգային հավաքականը:

Եկեք միասին քաջալերենք մեր հայրենակիցներին!

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: