• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Կազմակերպություններ
    • Եկեղեցի
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցը «Ազատություն» ռ/կ-ին

27 ապրիլի, 2020
Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցը «Ազատություն» ռ/կ-ին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 27-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին, որի ընթացքում ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հյուսիսային Եվրոպայի երկրներում տիրող իրավիճակը, համավարակի դեմ պայքարի վերջիններիս փորձը, ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և դրանց հասցեագրմանն  ուղղված դեսպանության ջանքերը։

Անդրադառնալով Հյուսիսային Եվրոպայի երկրների հայ համայնքի ներկայացուցիչներին և այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ Ալեքսանդր Արզումանյանը նշել է. «Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կառույցների, թեմերի հետ։ Չեմ կարող ասել, թե սպառիչ տեղեկատվություն ունենք, բայց այս պահին հայ համայնքում ունենք մահացածության 4 դեպք, 5-6 հոգի բուժվել է Շվեդիայում, բուժվածների 2-3 դեպք ունենք Դանիայում, 2 դեպք՝ Նորվեգիայում և մի քանի դեպք Ֆինլանդիայում։ ՀՀ քաղաքացիների շրջանում այս պահին մահացածության դեպքեր չկան, բայց կան քաղաքացիներ, որոնք այս կամ այն ծանրությամբ վարակը հաղթահարել են»։

Դեսպան Արզումանյանը նշեց, որ տարածաշրջանում գտնվող շատ քաղաքացիներ ունեն վիզայի վավերականության ժամկետի խնդիր, սակայն բոլոր 5 երկրներում իշխանությունները պատրաստակամ են միջոցառումներ չձեռնարկել և եթե արձանագրված է, որ չվերթների բացակայության պատճառով մարդիկ չեն կարող վերադառնալ, ապա որևէ խախտում չի արձանագրվում։ Նա մասնավորապես տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի վերադառնալու ցանկություն ունի և դեսպանությունը փորձում է գտնել հարմար չվերթներ։ Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում կան ուսանողներ, որոնց ուսման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին և որոնց թե՛ ուսման, թե՛ կեցության համար վճարվել է մինչև հունիս ամիս։ Եթե այդ ընթացքում չհասցնեն վերադառնալ, ապա անհրաժեշտ կլինի լուծել մեր  քաղաքացիների կեցության, մուտքի արտոնագրի վավերականության ժամկետի և այլ հարցեր, ինչը մենք պատրաստվում ենք անել համայնքային ներուժի միջոցով, և հույս ունենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել այդ բոլոր այդ խնդիրները»:

Անդրադառնալով իրավիճակի հաղթահարումից հետո Հայաստանի և սկանդինավյան երկրների միջև  հնարավոր բարձր մակարդակով  փոխայցերին՝ դեսպան Արզումանյանը նշեց․ «Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն էապես աճել է, Հայաստանի հետ հարաբերությունները  խորացնելու ցանկությունը շատ մեծ է և դրա վառ ապացույցն անցյալ տարի ՀՀ ԱԺ նախագահի պետական այցն էր Շվեդիա։ Այս տարի ՀՀ ԱԺ նախագահը պետական այց ունեցավ նաև Կոպենհագեն՝ Դանիայի թագավորություն։ Սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված, փոխայցելությունների մասին ավելի հստակ կարելի է խոսել մեկ-երկու ամիս հետո»։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: