• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպե՞ս հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկմանը

06 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալությունում (SIDA) մասնակցեց «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. ինչպե՞ս հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկմանը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության և Կայուն զարգացման շրջանակներում համագործակցությանը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ գործընթացում առանձնահատուկ կարևորեց բարեփոխման նկատմամբ պետության, կառավարության սեփականության զգացումը և յուրաքանչյուր երկրի ու կառավարության կողմից այդ օրակարգն առաջ մղելու կառուցողական կամքի դրսևորումը։ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանը Կայուն զարգացման նպատակները և Արևելյան գործընկերությունը դիտարկում է որպես միջազգային համագործակցության կարևոր շրջանակ՝ այն լավագույնս օգտագործելով ազգային օրակարգը խթանելու, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ու զարգացումն առաջ մղելու համար:

«Նյու Յորքում բազում հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Արդյո՞ք դրանք առաջնահերթություններ են, որոնք մենք ստանձնում ենք ՄԱԿ-ում դրական տպավորություն թողնելու համար: Ոչ: Սա քաղաքականության շրջանակ է, որ օգնում է մեզ հարստացնել մեր՝ համաշխարհային համագործակցության գործիք հանդիսացող տեսլականը և մոտեցումները՝ բարեփոխումների մեր ազգային օրակարգն առաջ տանելու համար: Սակայն այս առումով առանցքային գաղափարը պետության, նրա կառավարության և ժողովրդի կողմից սեփականության զգացումն է: Բարեփոխումների օրակարգը չի պատկանում ՄԱԿ-ին, Արևելյան գործընկերությանը, ԵՄ-ին: Այն պատկանում է պետությանը՝ կոնկրետ պետությանը: Կայուն զարգացման նպատակները չափազանց օգտակար քաղաքական շրջանակ են, որում յուրաքանչյուր կառավարություն, մեր պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը խթանում է իր կարողությունները՝ համապատասխանեցնելու այս քաղաքականության շրջանակը, այս քաղաքականության առաջնահերթությունները մեր բարեփոխումների օրակարգին: Դա մեր կարողությունն է միջազգային համագործակցությունն օգտագործել մեր ներքին օրակարգը, ներքին բարեփոխումները խթանելու համար»:

Անդրադարձ կատարելով ներկայիս կառավարության կողմից հանրության շրջանում վստահության ամրապնդման ուղղությամբ գործադրված ջանքերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ իրականացնել ինստիտուցիոնալ կառույցների կարողության շնորհիվ, որը կապված է նաև Կայուն Զարգացման 16-րդ նպատակի, ԱլԳ առաջնահերթությունների և իրավունքի գերակայության հետ:

«Ուղերձը շատ պարզ էր. այս փուլում՝ հեղափոխությունից անմիջապես հետո անդրադառնալ ամենաառանցքային և դժվար հարցերին, որի ուղղությամբ հստակ արդյունքների արձանագրումը հնարավոր դարձավ ուժեղ քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ: Մենք շատ լավ գիտենք, որ դա բավարար չէ։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ամբողջ խնդիրը վերաբերում է ինստիտուտների կայացմանը՝ հասցեագրելու այն հարցերը, որոնք վերաբերում են իրավունքի գերակայությանը և արդյունավետ կառավարմանը։ Այսպիսով, սրանք այն հաստատություններն են, որոնց մենք առավելագույնս ուշադրություն ենք դարձնում։ Հաստատություններ, որոնք երաշխավորում են իրավունքի գերակայությունը և արդյունավետ կառավարումը և որոնք ունակ են դիմանալու ցնցումներին»։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: