Լրագրեր

ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԳՐԵՐ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20-րդ դարի վերջից մինչև մեր օրերը Շվեդիայում հրատարակվել է ութ հայերեն պարբերական։ Նրանց մեծ մասը կարճատև կյանք են ունեցել։

Առաջինը՝ «Քննասեր» հանդեսը, լույս է տեսել 1887-88 թվականներին Ստոկհոլմում (2 համար)։ Խմբագիր՝ Նորայր Բյուզանդացի։ Լուսաբանել է հայոց լեզվի և գրականության հարցեր։

«Արագիլ» պարբերաթերթը հրատարակվել է Ուպսալայի հայ մշակութային միության կողմից 1980թ., լույս է տեսել 3 համար։

«Կռունկ» պարբերականը հրատարակվել է Ստոկհոլմի հայ մշակութային միության կողմից 1984 թվականին։

«Մեր կռունկ» պարբերականը հրատարակվել է Ստոկհոլմում հայ շվեդական մշակութային միության կողմից 1984թ-ին, նույն միությունը 1985-1986 թվականներին հրատարակել է «Բալենի» ամսաթերթը։

«Հյուսիսափայլ» ամսաթերթը, ապա տարեգիրքը լույս է տեսել 1994-1996թթ. անկանոն պարբերականությանբ, Ուպսալայում։

«Րաֆֆի» ամսաթերթը հրատարակվել է Րաֆֆի մշակութային միության կողմից 1987թ-ին։

Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի «Նոր հորիզոն» պաշտոնաթերթը լույս է տեսել 1994 թվականից անկանոն պարբերականությամբ, 2003 թվականից մինչև 2013 թվականը պաշտոնաթերթը չի հրատարակվել, վերջին համարը լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։ Հրատարակումները երկու լեզվով էին հայերեն և շվեդերեն։ Այն լուսաբանում էր Հայաստանի կյանքը, արցախյան դեպքերը, տպագրում նյութեր Շվեդիայի հայ համայնքի և սփյուռքահայ այլ համայնքների մասին, հոդվածներ նվիրված հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու պատմության հարցերին և այլն։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր