• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Կազմակերպություններ
    • Եկեղեցի
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կազմակերպություններ

ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՂ ԿԵՆՏՐՈՆ
Հիմնվել է 1993 թվականին Ուպսալայում։ Նպատակն է Շվեդիայում ներկայացնել հայերին և համադրող կենտրոնի անդամ կազմակերպություններին։ Այն համակարգում, աջակցում և ներկայացնում է անդամ կազմակերպությունների աշխատանքները։ Կենտրոնը նաև աշխատանքներ է տանում Շվեդիայում բնակվող հայերին սոցիալական հարցերով օգնության ուղղությամբ։ Համագործակցում է շվեդական և արտասահմանյան կազմակերպությունների և շվեդական իշխանությունների հետ իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով։ Համադրող կենտրոնը նպատակ ունի տեղեկացնել շվեդներին և շվեդական իշխանություններին հայերի և հայ մշակույթի մասին։ Մեծ տեղեկատվական աշխատանքներ է տանում Հայոց Ցեղասպանության հարցով, կազմակերպվել են սեմինարներ և գիտաժողներ այդ թեմային նվիրված։

Կոնտակտային տվյալներ
Armeniska Riksförbundet i Sverige
Հասցե
՝ Frihetsvägen 8, 177 53 Järfälla, Sweden
Հեռ․՝ +46(0)70 773 33 83
Էլ. փոստ՝ info@armeniska.se
Կայք՝ www.armeniska.se
www.twitter.com/armeniska
www.facebook.com/armeniska.se?fref=ts



ՕՐԵԲՐՈՅԻ «ԱՐԱՐԱՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Օրեբրոյի Արարատ հայկական միությունը հիմնադրվել է 2003թ:  Միության նպատակն է հայ մշակույթը շվեդահայերի շրջանում պահպանել և փոխանցել հետագա սերունդներին։ Միությունն ունի մի փոքր տարածք որտեղ անդամները պարբերաբար հավաքվում են: Նշվում են Հայաստանի պետական և եկեղեցական տոները: 2005թ-ից միության անդամները պարբերաբար մասնակցում են ՄԱԿ-ի օրվան նվիրված միջոցառումներին որի ընթացքում տարբեր ազգային փոքրամասնություններ ներկայացնում են իրենց ազգային մշակույթը և ուտեստները:
2013
թ-ին ասորիների միության հետ համատեղ Օրեբրոյի համալսարանում  կազմակերպվել է դասախոսություն նվիրված Մեծ Եղեռնին, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Մուրադ Արթինը, ով ժամանակին եղել է Շվեդիայի խորհրդարանի անդամ և մեծ դեր է խաղացել Շվեդիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում: Միությունը համագործակցում է NBV (Nykterhetsrörelsens Bildningsverksamhet) կրթական ասոցիացիայի հետ:

Կոնտակտային տվյալներ
Ararat Armeniska Föreningen Örebro
Հասցե
՝ Örnsköldsgatan 195C, 703 05 Örebro
Հեռ․
՝ +46(0)72 023 80 07
Էլ․ փոստ
՝ tarkoch@gmail.com
www.facebook.com/ararat.orebroaafo?fref=ts

 

«ԱՐԱՐԱՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ
«Արարատ» հայկական սպորտային ակումբը հիմնվել է 1994-ին` Ուպսալայում: Միությունը մասնավորապես ունեցել է բասկետբոլի և ֆուտբոլի խմբեր: Ակումբը որոշ ժամանակ կազմակերպել է նաև բասկետբոլի մարզումներ աղջիկների համար: «Արարատը» մասնակցել է Կորպենի (Korpen), ինչպես նաև Ուփլանդի 7-րդ խմբի առաջնությանը: 2003թ-ին «Արարատ»-ը ներկայացրել է Շվեդիայի Ուպսալա քաղաքը Երևանում կազմակերպված Համահայկական խաղերին` հանդես գալով ֆուտբոլ, թենիս, սեղանի թենիս, լող և շախմատ սպորտաձևերում: Այժմ «Արարատ» սպորտային ակումբը պայմաններ է ստեղծում շվեդահայ երիտասարդների համար միասին հանդիպելու և սպորտով զբաղվելու նպատակով:

Կոնտակտային տվյալներ
Ararat Armenisk Idrottsklubb, AIK
Հ
ասցե.