• English
  • Հայերեն
Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Պատմական ակնարկ
    • Կազմակերպություններ
    • Եկեղեցի
    • Լրագրեր
    • Ակնառու հայեր
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԴԱՆԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • ՆՈՐՎԵԳԻԱ
    • Երկկողմ հարաբերություններ
    • Պատմական ակնարկ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Եկեղեցի

ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Շվեդիայի հայ համայնքը Ավստրիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հայ համայնքների հետ միասին մտնում է Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության մեջ: Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունը կազմավորվել է 1980 թվականին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա–ի կոնդակով: Սկզբնական շրջանում Գերմանիայի հայ համայնքն էլ էր ընդգրկված այս Պատվիրակության կազմի մեջ, որը 1991 թվականին հռչակվել է առանձին թեմ: Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության կենտրոնը Վիեննայում է, որի առաջնորդն է Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

Պատմական ակնարկ
Շվեդահայ համայնքում կրոնական կյանքն սկսել է ձևավորվել երկրում հայկական մշակութային միությունների ստեղծմանը զուգընթաց: Հայ հոգևորականները ժամանակ առ ժամանակ այցելել են Շվեդիայի համայնք, պատարագ մատուցել և եկեղեցական արարողություններ կատարել: 1977 թվականին Ստոկհոլմ է այցելել Տ. Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանը: 1978 թվականին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գործուն ջանքերով և տեղի հայորդիների օժանդակությամբ հիմք դրվեց Շվեդիայում հայ եկեղեցական համայնքին: 2014թ. սեպտեմբերից Սյոդերթելյեի հայ համայնքում գործում է հայկական եկեղեցի:

Հոգևոր հովիվներ
Շվեդիայի հայ համայնքներում իրենց հոգևոր ծառայությունն են բերել Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը, Անուշավան ծայրագույն վարդապետ Զղջանյանը, Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանը, Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, Տ. Բարսեղ ավագ քահանա Խաչերյանը, Տ. Մկրտիչ քահանա Գրիգորյան, Տ. Նորայր քահանա Գյանջումյանը: 2013 թվականի նոյեմբերի 13-ից Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Սկանդինավիայի երկրների հայ համայնքների հոգևոր պատասխանատու է նշանակվել Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Եղիշե վարդապետը եկեղեցական արարողություններ և պատարագներ է մատուցում Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում:

Կոնտակտային տվյալներ
Armeniska Apostoliska Kyrkan
Հասցե
՝ Stavangergatan 74, 164 38 Kista, Stockholm 74
Հեռ.՝ +46(0)76 074 70 57, +46(0)76 045 27 85
Էլ. փոստ՝ fader.yeghishe@armeniskakyrkan.se
Կայք՝ www.armeniskakyrkan.se
www.facebook.com/AAKiStockholm?ref=ts&fref=ts

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ, ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ստոկհոլմի եկեղեցական համայնք
Ստոկհոլմի եկեղեցական համայնքը ստեղծվել է Ստոկհոլմի հայ մշակութային միության հիմքի վրա 1978-79թթ.: Ստոկհոլմի հայ եկեղեցական համայնքի ատենապետն է՝ Տիար Հրաչ Մարությանը։ Տվյալ համայնքում սուրբ պատարագներ են տեղի ունենում ամիսը երկու անգամ Աքալլայի եկեղեցում (Akalla Kyrka, Sibeliusgången 7, 164 73 Kista), ինչպես նաև տարին 2-3 անգամ Շիստայի եկեղեցում (Kista Kyrka, Vejlegatan 4,  164 44 Kista):

Կոնտակտային տվյալներ
Armeniska Apostoliska kyrkoförsamlingen i Stockholm
Հասցե՝
  Johannelundsvägen 7, 194 61 Upplands Väsby, Stockholm
Հեռ՝  +46(0)8-546 070 00
Էլ. փոստ՝  hratch.m@armeniskakyrkan.se

 

Սյոդերթելիեյի հայ եկեղեցական համայնք
Սոդերթելյեի հայ եկեղեցական համայնքը ստեղծվել է 1990թ.: Համայնքում արարողություններ է կատարում Տ. Նորայր քահանա Գյանջումյանը, ատենապետն է Հովիկ Սիմոնյանը

Կոնտակտային տվյալներ
Armeniska Apostoliska kyrkoförsamlingen i Södertälje
Հասցե՝
  Karlslundsgatan 15 Lgh 1102,  151 35 Södertälje
Հեռ՝ +46(0)72 031 50 50
Էլ. փոստ՝ hovig1955@hotmail.com

 

Ուպսալայի հայ եկեղեցական համայնք
Ուպսալայի հայ եկեղեցական համայնքը ստեղծվել է 1981թ.։ Համայնքի ատենապետն է Հարություն Էքիզյանը։

Կոնտակտային տվյալներ
Armeniska Apostoliska kyrkoförsamlingen i Uppsala
Հասցե՝
Parisvägen 15, 74020 Änge, Uppsala
Հեռ՝ +46(0)76 806 12 68
Էլ. փոստ՝ haroutyoun.e@armeniskakyrkan.se

 

Գոտենբուրգի հայ եկեղեցական համայնք
Գոտենբուրգի հայ եկեղեցական համայնքը ստեղծվել է

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Շվեդիա, Ստոկհոլմ, 113 59, Սվեավեգեն 76

Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: