Կազմակերպություններ

ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՂ ԿԵՆՏՐՈՆ
Հիմնվել է 1993 թվականին Ուպսալայում։ Նպատակն է Շվեդիայում ներկայացնել հայերին և համադրող կենտրոնի անդամ կազմակերպություններին։ Այն համակարգում, աջակցում և ներկայացնում է անդամ կազմակերպությունների աշխատանքները։ Կենտրոնը նաև աշխատանքներ է տանում Շվեդիայում բնակվող հայերին սոցիալական հարցերով օգնության ուղղությամբ։ Համագործակցում է շվեդական և արտասահմանյան կազմակերպությունների և շվեդական իշխանությունների հետ իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով։ Համադրող կենտրոնը նպատակ ունի տեղեկացնել շվեդներին և շվեդական իշխանություններին հայերի և հայ մշակույթի մասին։ Մեծ տեղեկատվական աշխատանքներ է տանում Հայոց Ցեղասպանության հարցով, կազմակերպվել են սեմինարներ և գիտաժողներ այդ թեմային նվիրված։

Կոնտակտային տվյալներ
Armeniska Riksförbundet i Sverige
Հասցե
՝ Frihetsvägen 8, 177 53 Järfälla, Sweden
Հեռ․՝ +46(0)70 773 33 83
Էլ. փոստ՝ info@armeniska.se
Կայք՝ www.armeniska.se
www.twitter.com/armeniska
www.facebook.com/armeniska.se?fref=ts



ՕՐԵԲՐՈՅԻ «ԱՐԱՐԱՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Օրեբրոյի Արարատ հայկական միությունը հիմնադրվել է 2003թՄիության նպատակն է հայ մշակույթը շվեդահայերի շրջանում պահպանել և փոխանցել հետագա սերունդներին։ Միությունն ունի մի փոքր տարածք որտեղ անդամները պարբերաբար հավաքվում են: Նշվում են Հայաստանի պետական և եկեղեցական տոները2005թ-ից միության անդամները պարբերաբար մասնակցում են ՄԱԿ-ի օրվան նվիրված միջոցառումներին որի ընթացքում տարբեր ազգային փոքրամասնություններ ներկայացնում են իրենց ազգային մշակույթը և ուտեստները:
2013
թ-ին ասորիների միության հետ համատեղ Օրեբրոյի համալսարանում  կազմակերպվել է դասախոսություն նվիրված Մեծ Եղեռնին, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Մուրադ Արթինը, ով ժամանակին եղել է Շվեդիայի խորհրդարանի անդամ և մեծ դեր է խաղացել Շվեդիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցումՄիությունը համագործակցում է NBV (Nykterhetsrörelsens Bildningsverksamhet) կրթական ասոցիացիայի հետ:

Կոնտակտային տվյալներ
Ararat Armeniska Föreningen Örebro
Հասցե
՝ Örnsköldsgatan 195C, 703 05 Örebro
Հեռ․
՝ +46(0)72 023 80 07
Էլ․ փոստ
՝ tarkoch@gmail.com
www.facebook.com/ararat.orebroaafo?fref=ts

 

«ԱՐԱՐԱՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ
«Արարատ» հայկական սպորտային ակումբը հիմնվել է 1994-ին` Ուպսալայում: Միությունը մասնավորապես ունեցել է բասկետբոլի և ֆուտբոլի խմբեր: Ակումբը որոշ ժամանակ կազմակերպել է նաև բասկետբոլի մարզումներ աղջիկների համար«Արարատը» մասնակցել է Կորպենի (Korpen), ինչպես նաև Ուփլանդի 7-րդ խմբի առաջնությանը: 2003թ-ին «Արարատ»-ը ներկայացրել է Շվեդիայի Ուպսալա քաղաքը Երևանում կազմակերպված Համահայկական խաղերին` հանդես գալով ֆուտբոլ, թենիս, սեղանի թենիս, լող և շախմատ սպորտաձևերումԱյժմ «Արարատ» սպորտային ակումբը պայմաններ է ստեղծում շվեդահայ երիտասարդների համար միասին հանդիպելու և սպորտով զբաղվելու նպատակով:

Կոնտակտային տվյալներ
Ararat Armenisk Idrottsklubb, AIK
Հ
ասցե.
՝ Lindgatan 10, 753 28 Uppsala, Sweden
Հեռ․
՝ +46(0)70 773 33 83
Էլ. փոստ
՝ info@ararat-aik.org
Կայք
՝ www.ararat-aik.org
www.facebook.com/pages/Ararat-AIK-Sweden/50192476686?fref=ts

 

«ՐԱՖՖԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՊՍԱԼԱՅՈՒՄ
Միությունը ստեղծվել է 1987թ.: Միության առաջնահերթ  նպատակն է շվեդահայության համար ստեղծել ջերմ հայկական մթնոլորտ, վառ պահել և տարածել հայ մշակույթը: Օօտարներին ծանոթացնել հայ մշակույթի հետ: Հեռու պահել մատաղ սերունդը ձուլման վտանգից` տալով նրան ազգային ոգի և հայեցի դաստիարակություն: Հնարավորություն ստեղծել նոր սերնդի համար գրելու, կարդալու և հաղորդակցվելու հայերեն լեզվով: Զարգացնել միութենականների ազգային գիտելիքները: Կանոնավոր կապ ունենալ և աշխատանքներ կազմակերպել հայրենիքի և սփյուռքի հետ: Միությունը կազմակերպում է դասախոսություններ, կլոր սեղաններմարզա-սկաուտական միջոցառումներ, խնջույքներ, այցելություններ, բանակումներ: Անցկացվում են հայերեն լեզվի դասավանդումներ, գիտական, կրթադաստիարակչական աշխատանքներ:

Կոնտակտային տվյալներ
Raffi Armenisk Kulturförening
Հասցե
՝ Box 250 64, 750 25 Uppsala
Էլ.փոստ՝ styrelsen@raffi.se
Կայք
՝ www.raffi.se
www.facebook.com/raffiuppsala?fref=ts

 

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (Հ.Մ.Ը.Մ.) հայկական մարզական և սկաուտական կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1918 թ. Կոստանդնուպոլսում։ Հայ մարմնակրթական ընդհանուր միության մասնաճյուղերի կողմից անց են կացվում բազմաթիվ մարզական միջոցառումներ և ծրագրեր։

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն ունի բազմաթիվ մասնաճյուղեր աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև Շվեդիայում։ Շվեդիայում գործում է երեք մասնաճյուղ՝ Ստոկհոլմ, Վեսթերոս և Սյոդերթելիե քաղաքներում։ Հ.Մ.Ը.Մ.-ի ծրագրերը հիմնականում ներառում են հետևյալ սպորտաձևերը՝ դաշտային խաղեր, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, թենիս, լող, հեծանվավազք և այլ սպորտաձևեր։ Այսօր Հ.Մ.Ը.Մ.-ը շարունակում է իրականացնել մի շարք սկաուտական միջոցառռումներ։ Բացի այդ նշվում են գրեթե բոլոր հայկական տոներն ու այլ ազգային օրերը։

Կոնտակտային տվյալներ
HOMENTMEN Stockholm
Հասցե՝ Frihetsvägen 8, 177 53 Järfälla
Հեռ․՝ +46(0)73 654 19 42
Էլ. փոստ՝ arpine.martirosyan@armeniska.se
www.facebook.com/HomenetmenStockholm/

HOMENTMEN Södertälje
Հասցե՝ Prästgårdsvägen 8, 151 61 Södertälje
Հեռ․՝ +46(0)70 776 53 50
Էլ. փոստ՝ office@homenetmen-so.se
Կայք՝ www.homenetmen-so.se/
www.twitter.com/homenetmenSo
www.facebook.com/pages/Homenetmen-S%C3%B6dert%C3%A4lje-Scoutk%C3%A5r-Idrottsf%C3%B6rening/1564921457056828?fref=ts

HOMENTMEN Västerås
Հասցե՝ Liegatan 23, 724 67 Västerås
Հեռ․՝ +46(0)70 468 86 69
Էլ. փոստ՝ sarkis.kostanian@armeniska.se

 

ՍՏՈԿՀՈԼՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ
Միությունը հիմնվել է 1997թ-ին։ Այն հանդիսանում է հայկական մշակութային կազմակերպություն, զերծ որևէ քաղաքական նկատառումներից, կազմակերպում է մշակութային, սպորտային միջոցառումներ։ Հիմնական խնդիրը հայապահպանությունն է շվեդահայության շրջանում։ Կենտրոնը համագործակցում է Շվեդիայում գործող այլ հայկական կազմակերպությունների և կենտրոնների հետ։ Կազմակերպությունն առաջարկում է շաբաթօրյա դպրոց հայ մանուկների համար, որտեղ անցկացվում են հայոց լեզվի և պատմության, պարի, շախմատի դասընթացներ։

Կոնտակտային տվյալներ
Armeniska IFK (Idrott, Fritid, Kultur)

Հ
ասցե
՝ Prästkragevägen 9, 746 37 Bålsta
Հեռ․՝ +46(0)70 398 77 77
Էլ. փոստ՝ mihran.demirian@telia.com

 

ՇԻՐԱԿ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպության նպատակն է Շվեդիայի հայերի շրջանում պահպանել հայ մշակույթն ու լեզուն։ Այն նաև ցանկանում է Շվեդիային իրազեկել հայկական մշակույթի և հայ ժողովրդի մասին։ Կազմակերպությունը աջակցում է Շվեդիայի հայերին ինտեգրվել շվեդական հասարակության մեջ՝ չկորցնելով կապը հայոց լեզվի և մշակույթի հետ։

Կոնտակտային տվյալներ
Sällskapet Shirak
Հասցե
՝ Box 5152, 165 13 Hässelby
Հեռ․՝ +46(0)73 982 68 86
Էլ. փոստ՝
armine.mirzakhanian@armeniska.se
Կայք
՝ www.shirak.se
sv-se.facebook.com/shirak.se

 

ԱՐԱՐԱՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հիմնադրվել է 1990թ-ին Ստոկհոլմում։ Կազմակերպում է ազգային կարևոր տարելիցներին նվիրված հավաքույթներ, հայրենի արվեստագետների ցուցահանդեսներ։ Ունի շաբաթօրյա դասընթացներ երեխաների համար, պարային և թատերական մանկական խմբակներ։ Այստեղ տարվում են բազմաթիվ աշխատանքներ, ինչպիսիք են հայոց լեզվի դասավանդումը, երգի, նկարչության, ձեռքի աշխատանքի դասարաններ։

Կոնտակտային տվյալներ
Armeniska Föreningen Ararat
Հասցե
՝ Riddarplatsen 36, Järfälla 177 51
Հեռ․՝ +46(0)70 564 58 51
Էլ. փոստ՝ styrelse@ararat-stockholm.com
Կայք
՝ www.ararat-stockholm.com 

ԳՈՏԵՆԲՈՒՐԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայկական մշակութային միությունը Գոտենբուրգ քաղաքում ձևավորվել է 1989 թ-ին։ Հիմանկան նպատակն է ստեղծել մշակութային կապ Հայաստանի հետ և խթանել հայկական մշակույթի տարածումը Գոտենբուրգում հայերի և օտարների շրջանում։ Միությունը գործում է հասարակական հիմունքներով, չի պատկանում որևէ քաղաքական միավորման։

Կոնտակտային տվյալներ
Armeniska kulturföreningen i Göteborg
Հասցե՝
Ättehögsvägen 18, 437 33 Lindome
Հեռ
․՝ +46(0)73 902 36 56
էլ. փոստ՝ hovik.m@tele2.se

 

ԼԻՆՇՅՈՓԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը հիմնվել է 2013թ-ին։ Հանդիսանում է հայկական մշակութային կազմակերպություն, զերծ որևէ քաղաքական նկատառումներից, Կազմակերպում է մշակութային, սպորտային միջոցառումներ։ Հիմնական խնդիրը հայապահպանումն է շվեդահայության շրջանում։

Կոնտակտային տվյալներ
Armeniska Föreningen i Linköping
Հասցե՝ Box 9023, 580 09 Linköping
Հեռ․՝ +46(0)76 261 53 20, +46(0)43 462 02
www.facebook.com/armeniska.foreningen.1?fref=ts

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր