Լուրեր

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Ստոկհոլմում

25.09.2019

Կից լուսանկարներ

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 25-ին Ստոկհոլմի Ազնվականների պալատում (Riddarhuset, The House of Nobility) տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին եւ Արեւելյան գործընկերության հիմնադրման 10-ամյա հոբելյանին։

Միջոցառմանը մասնակցում էին Շվեդիայի Ռիկստագի առաջին փոխխոսնակ Օսա Լինդեստամը, փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն, մի խումբ պատգամավորներ, արտաքին գործերի  նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ստոկհոլմում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակադեմիական ու գործարար շրջանակների, ինչպես նաեւ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում դեսպան Արզումանյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք մեծապես նպաստել են հայ-շվեդական հարաբերությունների սրընթաց զարգացմանը։

Պատասխան ելույթում Շվեդիայի ԱԳ նախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Անդրեաս ֆոն Բեկերաթը վերահաստատեց Շվեդիայի կառավարության անվերապահ աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ արձանագրեց հայ-շվեդական կապերի աննախադեպ բարձր մակարդակը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Արեւելյան գործընկերության ձեւաչափում։

Ընդունելությանը հնչեց հայկական ժողովրդական երաժշտություն եւ մատուցվեցին ավանդական ուտեստներ։

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր