Լուրեր

Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ Շվեդիայում

24.04.2019

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ Շվեդիայում

Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ Շվեդիայում

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 23-ին Սոդերթելյեի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Վաղարշ քահանա Իսախանյանի օրհնությամբ կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին եկեղեցու բակում տեղադրված Սրբոց Նահատակաց խաչքարի առջև, որից հետո ներկա գտնվեցին Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած հուշ երեկոյին։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը՝ որպես ցեղասպանությունների ու մարդկության դեմ իրականացվող հանցանքների կանխարգելման երաշխիք։ Դեսպանը Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչներին միասնականության և համախմբման կոչ արեց Հայաստանի առավել հզոր ու երջանիկ ապագայի կերտման ճանապարհին։

Ապրիլի 24-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին ներկա էին պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ելույթ ունեցան Ռիկսդագի 2-րդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն (Lotta Johnsson Fornarve), Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Ամինեհ Կակաբավեհը (Amineh Kakabaveh) և Արին Կարապետը (Arin Karapet), Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ռագիպ Զարակոլուն (Ragip Zarakolu), Հայկական միությունների համադրող կենտրոնի ատենապետ Քաթրին Հակոբյանը, Ասորիների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչներ։ 

Ելույթ ունեցողներն անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ իրագործված հանցանքների ճանաչման ու դատապարտման կարևորությանը՝ որպես հետագա հանցանքների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր