Լուրեր

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կառլ 16-րդ Գուստավին

28.03.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կառլ 16-րդ Գուստավին

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կառլ 16-րդ Գուստավին

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 28-ին Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Կառլ 16-րդ Գուստավը հետաքրքվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև անդրադարձավ Շվեդիայի և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին ու հարաբերությունների զարգացման հեռանկարին։

Դեսպան Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Հայաստանի Հանրապետության դեսպանը Սկանդինավյան երկրներում և որ կանի հնարավորը թե՜ Շվեդիայի, թե՜ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի խորացման և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր