Լուրեր

Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավարին

04.03.2019

Մարտի 4-ին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին (Charlotte Wrangberg):

Առանձնազրույցի ընթացքում դեսպան Արզումանյանը տկն․ Վրանգբերգին հայտնեց, որ սկանդինավյան երկրներում Հայաստանի դեսպանությունները միավորելու որոշման համաձայն՝ տարածաշրջանում Հայաստանը կներկայացվի Ստոկհոլմում տեղակայված ռեզիդենտ դեսպանության կողմից:

Արարողակարգի ղեկավարը հաջողություն մաղթեց դեսպանին պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Այնուհետև զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Շվեդիայի միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր