Լուրեր

Հրաժեշտի հանդիպում Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ

21.12.2018

Կից լուսանկարներ

farewell meeting with Norlén

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 20-ին, դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ, Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը Շվեդիայի խորհրդարանում  հրաժեշտի հանդիպում ունեցավ Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։
Երկուստեք գոհունակությամբ նշելով հայ-շվեդական հարաբերությունների վերընթաց զարգացումը, զրուցակիցներն առանձնակի շեշտեցին միջխորհրդարանա¬կան համագործակցությունը, որը շոշափելի առաջընթաց է գրանցել թե խորհրդարանա¬կան ղեկավարության և հանձնաժողովների մակարդակով փոխայցելությունների, թե միջխորհրդարանական վեհաժողովներում երկու պատվիրակությունների փոխգործակցության ուղղությամբ։ 
Անդրեաս Նորլենի խնդրանքով դեսպանը ներկայացրեց նաեւ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության օրակարգը եւ հեռանկարները, Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերության ծրագրերում։ Կիսելով ծրագրի կարեւորության հայկական կողմի գնահատականը, Անդրեաս Նորլենը Շվեդիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների սկզբունքային աջակցությունը հայտնեց Արևելյան գործընկերության հետագա զարգացմանը։
Դեսպան Ապիտոնյանը Անդրեաս Նորլենին խնդրեց իր երախտիքի խոսքը փոխանցել Ռիկսդագի պատգամավորներին՝ անցած տարիների ընթացքում ցուցաբերած  աջակցության և գործընկերային պատրաստակամության համար։ Իր կողմից Շվեդիայի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն հայտնեց դեսպանին միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը ներգրավվածություն ունենալու համար և մաղթեց հաջողություն հետագա գործունեության մեջ։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր