Լուրեր

Հրաժեշտի հանդիպում Շվեդիայի ԱԳ պետքարտուղարի հետ

30.11.2018

Կից լուսանկարներ

farewell meeting

farewell meeting

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 29-ին դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի արտաքին գործերի պետքարտուղար Աննիկա Սյոդերի հետ։
Զրուցակիցները ամփոփեցին երկու երկրների միջև դիվանագիտական առաքելությունների բացումից ի վեր իրականացված աշխատանքները՝ գոհունակությամբ նշելով հայ-շվեդական հարաբերությունների բարձր մակարդակը։
Զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգին, քննարկեցին համագործակցությունը Հայաստան-ԵՄ հարթակում, ինչպես նաև Արևելյան Գործընկերության շրջանակներում։ 
 Դեսպանը ներկայացրեց արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հիմնահարցեր։
Զրուցակիցները հրաժեշտ տվեցին միմյանց՝ վստահեցնելով, որ այսուհետ ևս ջանք չեն խնայելու երկու երկրների միջև բարեկամական համագործակցության ողջ ներուժը օգտագործելուն ուղղված նախաձեռնություններում։ 
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր