Լուրեր

«Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Շվեդիայի խորհրդարանում

28.11.2018

Կից լուսանկարներ

Riskdag Exhibition

Riskdag Exhibition

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 27-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ «Հայոց  ցեղասպանությունը և սկանդիվանյան արձագանքը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այն նվիրված էր Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվան եւ ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին։
Ցուցահանդեսը ողջույնի խոսքով բացեց շվեդ խորհրդարանական, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ Բյորն Սյոդերը, ով նշեց ցեղասպանության ճանաչման կարևորությունը մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից։ Նա պատմեց, որ ցուցահանդեսի անցկացման գաղափարը ծնվել էր Հայաստան իր պաշտոնական այցելության ժամանակ, երբ ծանոթացել էր ցեղասպանության զոհերին օգնելու հարցում սկանդինավյան երկրների ներդրած հսկայական աշխատանքին։ Նա նաեւ իր շնորհակալությունը հայտնեց իր գործընկեր, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի ցուցահանդեսի առաջարկի եւ կազմակերպմանն աջակցության համար։
Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանն իր խոսքում անդրադարձավ իրակացված մարդասիրական աջակցության վերաբերյալ տեղեկությունների՝ Շվեդիայում եւ սկանդինավյան մյուս երկրներում հանրահռչակման անհրաժեշտությանը։ Նա երախտիքը հայտնեց սկանդիվանյան երկրների այն անձնվեր քաղաքացիների հիշատակին, որոնք օգնության ձեռք են մեկնել Ցեղասպանության զոհերին, միսիոներ կանանց, ովքեր փրկել եւ խնամել են  հազարավոր հայ որբերի, հասարակական եւ քաղաքական գործիչների, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել իր պաշտպանություն տարագրված հայության եւ ոտնահարված հայկական իրավունքների։ Դեսպանը նաեւ անդրադարձավ միջազգային մակարդակում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի կառավարության գործադրած ջանքերին։
Պատմական ակնարկով հանդես եկավ Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի խոսնակ, ցեղասպանագետ Վահագն Ավետյանը, ներկայացնելով Ցեղասպանության տարիների շվեդական դիվանագիտական զեկույցներ եւ հրապարակումներ։
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ դեսպաններ, խորհրդարանականներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2018թ. դեկտեմբերի 20-ը։
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր