Լուրեր

03.06.2019 • «Միջազգային ավանդական նորաձեւության ցուցադրություն» եւ «Ուտեստների փառատոն Ստոկհոլմում

Հունիսի 3-ին Շվեդիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Ստոկհոլմի դիվանագետների կանանց ասոցիացիայի նախաձեռնած «Միջազգային ավանդական նորաձեւության ցուցադրությանը» եւ «Ուտեստների փառատոնին»։

02.05.2019 • Շվեդիայի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

24.04.2019 • Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ Շվեդիայում

Ապրիլի 23-ին Սոդերթելյեի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Վաղարշ քահանա Իսախանյանի օրհնությամբ կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։

28.03.2019 • Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կառլ 16-րդ Գուստավին

Մարտի 28-ին Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը:

04.03.2019 • Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավարին

Մարտի 4-ին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին (Charlotte Wrangberg):

06.02.2019 • ՀՀ նախագահի հրամանագիրը Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին

Ալեքսանդր Արզումանյանին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

21.12.2018 • Հրաժեշտի հանդիպում Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Դեկտեմբերի 20-ին, դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ, Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը Շվեդիայի խորհրդարանում հրաժեշտի հանդիպում ունեցավ Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։

21.12.2018 • Farewell Meeting with the Speaker of Riksdag

Upon completion of his mission, Ambassador of Armenia to Sweden, Mr. Artak Apitonian paid a farewell visit to Speaker of Riksdag, Mr. Andreas Norlén․

30.11.2018 • Հրաժեշտի հանդիպում Շվեդիայի ԱԳ պետքարտուղարի հետ

Նոյեմբերի 29-ին դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի արտաքին գործերի պետքարտուղար Աննիկա Սյոդերի հետ։

28.11.2018 • «Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Շվեդիայի խորհրդարանում

Նոյեմբերի 27-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և սկանդիվանյան արձագանքը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այն նվիրված էր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվան եւ ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր